Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտում են

Jun 06, 2016 Comments Off on Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտում են

Հունիսի 6-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ ԼՂՀ խորհրդարանական խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ. -« կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, եւ այն լուրջ հարված է Արցախում ձեւավորված ժողովրդավարական սկզբունքներին, – դատապարտում ենք տեղի ունեցածը եւ համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար7: ԼՂՀ Ազգային ժողովի՝ «Հայրենիք» «Ժողովրդավարություն» «Դաշնակցություն» եւ «Շարժում – 88» խմբակցություններ 06 հունիսի, 2016թ. ք.Ստեփանակերտ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: