Խոշոր ավտովթար՝ Ալժիրում. 33 մարդ է զոհվել

Jun 04, 2016 Comments Off on Խոշոր ավտովթար՝ Ալժիրում. 33 մարդ է զոհվել

Առնվազն 33 մարդ է զոհվել Ալժիրի հյուսիսում, բեռնատարի հետ ավտոբուսի բախման հետեւանքով, եւս 22-ն էլ վնասվածներ են ստացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Լագուատ նահանգում, երբ ավտոբուսը, որը Օրան նահանգից Ուարլա էր գնում, բախվել է բեռնատարին:

Վթարի վայր են ժամանել փրկարարները: Իրավապահները սկսել են հետաքննել կատարվածի պատճառները, դեռ պարզ չէ, թե ում մեղքով է եղել վթարը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: