Կարո Մուրադը հանդես կգա Կասսել քաղաքում տեղի ունեցող բռնցքամարտի EC Boxing մրցաշարին
Այսօր, հունիսի 4-ին, գերմանական Կասսել քաղաքում կկայանա բռնցքամարտի EC Boxing մրցաշարը, որտեղ հանդես կգա նաև մեր հայրենակից Կարո Մուրադը:
Կարոյի մրցակիցն է էսթեբան Հիլմանը Բոլիվիայից: Էսթեբանը բավական վտանգավոր բռնցքամարտիկ է, իր 30 հաղթանակներից 25 ավարտել է նոկաուտով:
Բայց Կարո Մուրադն այժմ լավ մարզական վիճակում է, հաղթական է տրամադրված այսօրվա մենամարտին և հայտարարում է, որ իր ելույթը նվիրում է հայ զինվորներին, որոնք ապահովում են մեր երկրի խաղաղությունը։
Հիշեցնենք, որ Կարո Մուրադը EBU վարկանիշով Եվրոպայի նախկին չեմպիոնն է, իսկ այժմ միջցամաքային չեմպիոնն է WBO վարկածով:
Մենամարտերը սպորտային ալիքներից բացի կհեռարձակվի նաև առցանց www.ecboxing.de կայքում: