Կա նաեւ վտանգ, ի՞նչ պետք է անի Հայաստանը

Jun 04, 2016 2 Comments

Գերմանիայի խորհրդարանն ընդունեց հայերի ցեղասպանության մասին բանաձեւը: Գեմանիան Եվրոպայի առաջատարն է, Մեծ Յոթնյակի անդամ, ներկայում հանդիսանում է աշխարհքաղաքական կարեւոր դերակատարներից մեկը: Քաղաքական առումով որքան մեծ է Բունդեսթագի ընդունած բանաձեւի նշանակությունը՝ նկատի ունենալով, որ Գերմանիան այդ դեպքերի ժամանակ Թուրքիայի դաշնակիցն էր, ինչ հետեւանքներ կունենա ճանաչումը բացի բարոյականից, այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ:

-Պարոն Շիրինյան, Գերմանիան, թերեւս, հերթական երկիր չէ, այն որոշակի առանձնահատկություն ունի, ի՞նչ հետեւանք կունենա, ըստ Ձեզ, Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը:

-Այո՛, Գերմանիան Թուրքիայի առաջին դաշնակիցն էր եւ այս առումով հանցագործության ընդունումը մոտենում է Թուրքիային, երկրորդը՝ դա Եվրոպայի եւ Եվրամիության գլխավոր տնտեսական եւ նյութատեխնիկական պետությունն է եւ մեծ է նաեւ ազգաբնակչությամբ, որը շաատ կարեւոր է մեր տնտեսության գիտատեխնիկական զարգացման առաջընթացի համար, եթե, իհարկե, խելք ունեն, կա նաեւ երրորդ շերտ՝ գերմանական հումանիստական մտածողությունը, մշակույթի հումանիստական էությունը, ճիշտ է՝ մենք երբեք չենք մոռանա, որ դա ֆաշիստ ծնած ու Հայոց ցեղասպանություն ծնած պետություն է, բայց բոլոր դեպքերում կա նաեւ մարդասիրական շերտ:

-Իսկ ինչո՞ւ տարիներ առաջ չէին ընդունում, արդյոք հայկական հարցը Գերմանիան որպես մահակ չի օգտագործում Թուրքիայի դեմ:

-Գերմանիայի թուրք ազգաբնակչությունը, որոնք կարծեմ երրորդ սերունդ են, որ գնացել են, հասնում է մոտ միլիոնի, այսինքն՝ մահմեդական ահռելի զանգված: Սա է գլխավոր հարցը, որին պետք էր զսպաշապիկ: Կյանքը ցույց տվեց, որ թուրքը չի փոխվում, ոչնչացնում է, իր մեջ ներառում է ուրիշին, բայց նչը չի կարողանում ընդունել ուրիշ մշակույթ, իսկ սա Գերմանիայի համար առաջ էր բերել ազգային անվտանգության հարց,հայկական հարցը, այո, տվյալ պարագայում գործիք դարձավ թուրքական էթնոսի աճը եւ ազդեցությունը սահմանափակելու համար: Դուք հիշեք, որ երկու տարի առաջ Անգելա Մերկելը հայտարարեց, որ պատմամշակույթ ստեղծելու Գերմանիայի ջանքերը ձախողել են, դա նշանակում է, որ չեն կարողացել նրանց ձուլել:Դրան նպաստեց նաեւ Ֆրանսիայում եւ Եվրոպայում առհասարակ մահմեդական ազգաբնակչության կողմից կազմակերպված ահաբեկչությունները, եւ նաեւ միգրանտների հոսքը դեպի Եվրոպա, իսկ Գերմանիան Եվրոպայի դոնոր երկիր է, տնտեսական զարգացում ունեցող ամենամեծ երկիրը, հասկանալի է, որ ամենաշատ ծախսերն էլ իր վրա պիտի ընկնեին:

-Գերմանիայի կողմից ճանաչումը ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանում եւ որը պետք է լինի Հայաստանի իշխանության ընդառաջ քայլը:

-Հայաստանը հիմա պիտի մոբիլիզացնի իր ուժերը, նկատի ունենա մի շատ հանգամանքներ նախ՝ թուրք-գերմանական հարաբերությունները վատանում են, դա նշանակում Հայաստանը պետք է փորձի ավելի մերձանալ Գերմանիային, ոչ միայն տնտեսական, այլեւ անվտանգության երաշխիքներ ստանալու համար, պիտի փորձի Ռուսաստանի ազդեցությունը քիչ, թե շատ չեզոքացնել գերմանական գործոնով, եթե կարող է: Կա նաեւ վտանգ, Գերմանիայից ու Ֆրանսիայից հեռացող Թուրքիան կարող է հերթական անգամ նետվել ռուս բոլշեւիզմի՝ Պուտինի գրիկը, իհարկե, լացելու չի վիճակը, բայց սա է վիճակը: Առաջիկայում ավելի կհստակեցվի, թե ինչ զարգացումներ կլինեն, բայց մի բան հստակ է՝ շտապ պետք է երկիրը մոբիլիզացնել, մոդեռնիզացնել ու ունենալ այնպիսի կազմակերպված հասարակություն, ինչպիսին մեր իդեալի մեջ կա՝ սոցիալական Հայաստան, որպեսզի կարողանանք մնացած արհավիրքներին դիմակայել:

Հարցազրույցն՝ Անի Սահակյանի

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց

2 Անդրադարձ “Կա նաեւ վտանգ, ի՞նչ պետք է անի Հայաստանը” հրապարակմանը

  1. Hakob M. says:

    Սկսած Հայաստան երկրի թալանի կազմակերպիչ <> խումարբազ սեռժիկից ու պետության հանգույցային պաշտոներ դրված իր թայֆեցի դենչիկներից , սկսել են մեկը մյուսին ընդօրինակելով շնորհակալական հեռագրեր հղել գերմանիայի կանցլեր Անժելա Մերկելին, այն դեպքում, որ հենց գերմանիան էր իրենց երկրի նախորդ կառավարիչ ֆաշիստներին լոյալությամբ, այդ հանցավոր գործունեության խթանիչներից էին : Գերմանացիները վաղուց պիտի իրենց արդարացի ձայնը բարձրացնեին ու դատապարտեին , ջհուդների հանձնարարականով թուրքերի կողմից իրականացրած Մեծ եղեռնի անհերքելի փաստագրված իրականությունը : Իսկ ահա 100 տարիից ավել է դրանք բերանները ջուր լցրած միայն կողքից դիտել են , թե ինչ է կատարվել մարդկության հանդեպ առաջին անգամ Հայերի նկատմամբ տեղի ունեցած լայնածավալ տեղհանության, եղեռնագործության հետ կապված աշխարհի տարբեր երկրներում դատապարտող գործընթացներին… Ու փոխանակ մեր երկրի ինքնակոչ կառավարիչները, ինչ որ տեղ զսպվածություն,կամ թեկուզ իրենց հղումներում նրբանակատ ակնարկեն մինչեվ հիմա այդ հարցին անտարբեր լինելու հանցավոր վերաբերմունքն, սկսել են երախտագիտությունների տարափը թափել գերմանացիների նկատմամբ, այն դեպքում, երբ դրանք կարող են միայն հայաստանի հասարակ քաղաքացիները էդպիսի էմոցիոնալ կարծիքներ արտահայտել….

  2. Hakob M. says:

    Սակայն հետաքրքիր է թե ինչու՞ մինչեվ հիմա Հայաստանի խորհրդարանն այդ հարցը մի կարգին Չի քննարկում ու դատապարտում, գերմանացիների, ֆրանսիացիների ու մյուս անտանտա – երկրների կողմից ճանաչման Չարչկվող դեմագոգիայի մասին…Հատկապես այս անենի մեղավորներն են օտար ուժերին խամաճիկ անցած ու ներկա <> նախ -ագահներն , որոնք մի կողմ թողած հայաստանյան, համայն հայության մտահոգություններն ու հետաքրքրությունները, հատկապես վերջին տգետ, իրեն թուրքական խան կարծող խեռժիկ սարգսյանն, առանց խորհրդակցելու ժողովրդի հետ, դեռ ՀԱԿԱ ՀԱՅ “Թու
    րքական Պրոտակոլներ է խաղացնում “, Չգիտակցելով դրսից մատուցված մեր ժողովրդին ՈՉ ձեռնտու այդ փասթաթղթի վտանգավորությունը …