Քարդաշյանը շլացրել է իր տեսքով. լուսնկարներ

May 27, 2016 Comments Off on Քարդաշյանը շլացրել է իր տեսքով. լուսնկարներ

Քարդաշյանների ընտանիքն ամբողջ կազմով ներկա է գտնվել ավագ դստեր` Քորթնիի նախկին ամուսնու` Սքոթ Դիսիկի ծննդյան տարեդարձին:

 

Ինչպես ընդգծում է Daily Mail-ը` թեև հոբելյարը Դիսիկն էր, բոլորի հայացքներն ուղղված էին, իհարկե, Քիմ Քարդաշյանին, ով հերթական անգամ շլացրել է իր անթերի տեսքով:
Որդու` Սենթի լույս աշխարհ գալուց հետո Քիմը ոչ միայն հասցրել է վերականգնել իր կազմվածքը, այլև  առիթը բաց չի թողնում այն ընդգծելու համար: Իր նախկին փեսայի ծննդյան տարեդարձին Քիմը ներկայացել էր ճերմակ, ժանեկազարդ ու կիսաթափանցիկ զգեստով, ինչն էլ ստիպել էր լուսանկարիչներին տեսախցիկներն ուղղել բացառապես Քիմի կողմը:

 

 

 

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: