Ադրբեջանին տարածք թողնելը մեծացնելու է նոր տարածքներ գրավելու նրա ախորժակը. Հայկ Սուքիասյան

May 27, 2016 Comments Off on Ադրբեջանին տարածք թողնելը մեծացնելու է նոր տարածքներ գրավելու նրա ախորժակը. Հայկ Սուքիասյան

Hayeli.am-ի զրուցակիցն է քաղաքագետ,Ժողովրդավարության և երկրաքաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Հայկ Սուքիասյանը:

-Ալիևը միջազգային հանրությանը մեղադրել է Ադրբեջանի հանդեպ «երկակի ստանդարտներ կիրառելու» համար  Ստամբուլում կայացած  ՄԱԿ-ի ԱԽ-ում հայտարարելով.  «ԼՂի շուրջ ՄԱԿի ԱԽ բանաձևերն ավելի քան 20 տարի չեն կատարվել, իսկ միևնույն ժամանակ այլ հարցերի շուրջ նրա բանաձևերը կատարվել են մեկ օրում կամ մի քանի ժամում»: 

 

-Իսկ այս 20 տարիների և, հատկապես, Ալիևի բառապաշարում և վարած քաղաքականության մեջ սա ա՞րդյոք նորություն է:

Ես էլ կարող եմ ասել, որ տարածաշրջանի համար վտանգավորը Ադրբեջանի գենոցիդալ մետրոպոլիան է, որն իր անհասկանալի ցեղախմբով նստել է բնիկ ժողովուրդների հայրենիքներում և հոշոտում է այդ ժողովուրդներին, ինչը հակասում է ՄԱԿ-ի բոլոր բանաձևերին:

 

-Ի՞նչ արդյունքներ տվեց Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

 

-Դժվար է ասել: Բայց այստեղ մի հարց կա. Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության նախագահների հանդիպումը Արցախին ի՞նչ:

Երկրորդ` ամեն ինչ գնահատվում է արդյունքով: Այս հանդիպումն ի՞նչ արդյունք ունի: Եթե Արցախը բանակցային գործընթացի մեջ չի ընդգրկվել, եթե Ադրբեջանը իր ռազմական հանցագործությունների (զինվորների, խաղաղ բնակչության մարմինների մասնատում) համար պատասխանատվության չի ենթարկվել, եթե Ադրբեջանը հրադադարը խախտելու համար պատասխանատվություն չի կրել, եթե Ադրբեջանում է մնացել հայրենիքի տարածքից 800 հա, եթե դեռ շարունակվում են Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների ռմբակոծումները և այլն. այս ամենից հետո այդ հանդիպումը, թե ի՞նչ արդյունք է տվել:

 

-Որքանո՞վ է արդյունավետ ՀՀի դիվանագիտական ռազմավարությունը, արդյո՞ք այդ դիվանագիտությունը կզսպի ադրբեջանական ագրեսիան: Քայլեր որոնք չեն արվում :

 

-Ես չգիտեմ՝ որն է ՀՀ դիվանագիտության ռազմավարությունը Արցախի հարցում: Իսկ, ընդհանրապես, ռազմավարության կա՞:

Իսկ Ադրբեջանի ագրեսիան այս պարագայում ավելանալու է: Ադրբեջանին տարածք թողնելը մեծացնելու է նրա ախորժակը նոր տարածքներ գրավելու:

Ինձ թվում է` պետք է հետևյալ քայլերն անել: Ես առաջարկում եմ դիվանագիտությանը այս պահին չխառնվել բանակի գործերին: Թույլ տվեք բանակը կռվի և այդ բանակը բոլորի համար նոր իրավունք կծնի: Նայեք Թուրքիային. թուրքերը իրագործեցին ցեղասպանությունը, երկնեցին մի նոր հանցագործություն, և ամբողջ աշխարհը նստեց և ստեղծեց ցեղասպանության կոնվենցիա, առաջացավ ցեղասպանագիտության նոր գիտաճյուղ, վերջին տարիներին ՀՀ-ում չգիտես, թե ինչու հսկայական գումարներ են ծախսվում ցեղասպանության հարցի միջազգայնացման, ֆորումների, կոնֆերանսների, էլ չգիտես ինչերի կազմակերպման համար: Ես առաջարկում եմ Թուրքիայի հանցագործությունը «գովազդելու» փոխարեն այդ գումարները ծախսել ինքնորոշման իրավունքը գովազդելու վրա. դե իսկ այդ իրավունքի միակ պաշտպանը նախկին խորհրդային տարածքում Արցախի հայությունն է:

 

-Ինչպես պետք է Արցախը վերադարձնել բանակցային սեղան:

 

-Արցախը այս քառօրյա պատերազմի ժամանակ ինքն իրեն վերադարձրել էր բանակցային սեղանի շուրջ: Սակայն ՀՀ և ՌԴ վերնախավերը նորից որոշեցին, որ իրենք երևի ավելի լավ կարող են բանակցել Արցախի փոխարեն. Արցախի, որն իրենցից շուտ է անկախացել: Մեկը ինքն իրեն համար պատերազմ է դադարեցնում հանուն Ադրբեջանի, մեկը բանկցում է` և այս ամենը Արցախի հաշվին և Արցախի փոխարեն:

 

-Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Թուրքիա, Ռուսաստան արդյո՞ք կնպաստեն պատերազմի վերսկսմանը, եթե այո՝ որն է նրանց շահը:

 

-Ամեն ինչ էլ կարող է լինել: Բայց որպեսզի դա չլինի, այդ պետություններին պետք է զրկել այդ հնարավորությունից: Դրա միակ ճանապարհը Արցախի անկախության ճանաչումն է և, ինչպես նշում է, Լևոն Շիրինյանը, ֆեդերադիվ պայմանագրով ՀՀ-ին միանալը: Հակառակ պարագայում, քանի դեռ կա Արցախի կոնֆլիկտը, տարբեր պետություններ ինչ-որ հարցեր լուծելու համար միշտ էլ գայթակղություն են ունենալու օգտվել կոնֆլիկտի ընձեռած հնարավորություններից:

 

-Ղարաբաղի հարցն արդեն երկար տարիներ է՝ մնում է անլուծելի. Արցախի հիմնախնդիրը լուծում ունի՞:

 

-Այո´, ունի, ռազմական ճանապարհով, չէ որ Արցախը ռազմական ճանապարով էլ հենց անկախացել է: Կարո՞ղ է դիվանագետներն են անկախացրել Արցախը: Իսկ ընդհանրապես, Արցախի կոնֆլիկտը վաղուց արդեն լուծված է: Տեսեք, թե ինչու. Արցախը անկախ, ինքնշխան պետություն է, ապրում է իր առանձին տարածքում, ունի իր բնակչությունը, պետական և կառավարման մարմինները, սահմանադրությունը, բանակը և այլն: Հիմա հարց. Արցախը անկախ է, թե` ոչ: Ցանկացած պետություն, ով ունի այս հատկանիշները, անկախ է: Պարզապես ինչ-որ պետություններ խոզի նման հավաքվել են Արցախի շուրջ, և որոշում են, թե ա՞րդյոք այս հատկանիշները կան, թե ոչ: Այսինքն` չեղած տեղից կոնֆլիկտ են սարքում: Հետխորհրդային տարածքում միակ ժողովուրդը, որն անկախություն է նվաճել Արցախի հայությունն է: Ո´չ Ռուսսաստնը, ո´չ Ադրբեջանը, ո´չ Ղազախստանը, ո´չ Բելառուսիան և այլն անխակություն չեն ձեռք բերել: Այս պետությունները անկախացել են իրենցից անկախ ԽՍՀՄ փլուզման հետևանքով. միակ ժողովուրդը, որն իր անկախությունը նվաճել է` Արցախի հայությունն է: Ինչպե՞ս  կարող է հենց ընենց անկախացած Ադրբեջանը կամ այլ երկրները, որոնք անկախանալու համար որևէ ջանք չեն դրել, որոշել ազատագրական պատերազմի միջոցով անկախություն նվաճած ժողովրդի անկախությունը:

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: