Թբիլիսին արձագանքել է Մոսկվայի քննադատությանը

May 08, 2016 Comments Off on Թբիլիսին արձագանքել է Մոսկվայի քննադատությանը

«Վրաստանն ինքնիշխան պետություն է եւ ինքն է ընտրում իր ռազմական գործընկերներին», – հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն՝ վստահեցնելով, որ վրաց-ամերիկյան զորավարժություններն ուղղված չեն որեւէ երկրի դեմ եւ հակված չեն ապակայունացնելու  իրադրությունը տարածաշրջանում:Մայիսի 6-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Noble Partner 2016 (Բարձր մակարդակի համագործակցություն) զորավարժությունը սադրանք է եւ միտված է ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում: Զորավարժությունները տեղի են ունենալու մայիսի 11-26-ը Վրաստանի Վազիանի ռազմական բազայում, որին ընդհանուր առմամբ մասնակցելու են 1300 զինվորներ Վրաստանից, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից: Զորավարժությունների ժամանակ կիրառվելու են ամերիկյան  Abrams տանկեր եւ Bradley հետեւակային մարտական մեքենաներ:Այսպիսի զորավարժություն երկրորդ անգամ է անցկացվում Վրանստանում: Առաջինը անցյալ տարվա մայիսին էր:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: