Իրավիճակը պարտադրում է գնալ ոչ ստանդարտ լուծումների. Հովիկ Աբրահամյան

May 08, 2016 1 Comment

ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ապ րիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին ու առաջիկա քայլերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բակո Սահակյանը բարձր է գնահատել հայկական երկու պետությունների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին՝ ԼՂՀ նախագահը նշել է, որ ղարաբաղյան կողմը փաստել է իր գործողությունների իրավացիությունը:

Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է, որ ապրիլյան պատերազմում արձանագրված հաջողությունների կարևոր գրավականը նաև ԼՂՀ իշխանությունների, մասնավորապես` Նախագահ Բակո Սահակյանի ձևավորած թիմի արդյունավետ գործողություններն են եղել: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը  պարտադրում է գնալ ոչ ստանդարտ լուծումների՝ ի շահ երկու հայկական հանրապետությունների  անվտանգության ապահովման ու առավել հզորացման:

Երկուստեք կարևորվել է հեռանկարային ծրագրերի իրականացումը, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը և խորացումը:

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “Իրավիճակը պարտադրում է գնալ ոչ ստանդարտ լուծումների. Հովիկ Աբրահամյան” հրապարակմանը

  1. Դիտել և տարածել.Իրավիճակը պարտադրում է գնալ…. – Haykakanlurer.ru says:

    […] Իրավիճակը պարտադրում է գնալ ոչ ստանդարտ լուծումների. Հ… […]