Հալեպում հրադադարը երկարացվել է

May 07, 2016 Comments Off on Հալեպում հրադադարը երկարացվել է

Սիրիական Լաթաքիա նահանգում և Հալեպ քաղաքում հրադադարը երկարացվել է ևս 72 ժամով՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Լռության ռեժիմը» ուժի մեջ է մտել մայիսի 7-ին՝ ժամը 00.01-ից։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը չորեքշաբթի հայտնել էր, որ հրադադարի ռեժիմը կգործի մինչև մայիսի7-ը։ Նույն օրն էլ Պետդեպն էր հայտնել, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կարողացել են պայմանավորվել Հալեպ քաղաքի վրա հրադադարի ընդլայնման մասին։

Սիրիայում հրադադարի մասին համաձայնագիրը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրվել էր հակամարտության բոլոր մասնակիցների կողմից երկու ամիս առաջ, սակայն այն տարածվել էր երկրի ոչ բոլոր շրջանների վրա։

Վերջին շրջանում ամենակատաղի մարտերն ընթացել են հենց Հալեպի համար։ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ միայն անցած երկու շաբաթներին քաղաքի շրջանում զոհվել է առնվազն 300 մարդ։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: