Ուկրաինայում կբացեն ՆԱՏՕ-ի կենտրոն

May 06, 2016 Comments Off on Ուկրաինայում կբացեն ՆԱՏՕ-ի կենտրոն

Ուկրաինայում կարող է բացվել ՆԱՏՕ-ի կենտրոն` Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմների փորձն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում նելով «112 Украина»-ին:

Այս մասին հայտարարելէ Բանակի հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Միխայիլ Սամուսը:

Ըստ նրա՝ Կիևին կարող են առաջարկել ստեղծել նման կենտրոն ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հուլիսին վարշավայում:

Նա նշել է, որ կենտրոն ստեղծելու պլանները կքննարկվեն են նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի` Ուկրաինա այցի ժամանակ:

Կենտրոնում նշել են նաև, որ ըստ որոշ տվյալների՝ գագաթաժողովի ընթացքում Կիևին կարող են առաջակել «Ուկրաինայի նոր` ՆԱՏՕ-ի ասոցացված գործընկերոջ կարգավիճակ տալու մասին»:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: