Ցուցարարների հարձակման հետևանքով տուժել են Իրաքի խորհրդարանի պատգամավորներ
Ցուցարարների հարձակման հետևանքով տուժել են Իրաքի խորհրդարանի պատգամավորներ, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը: Նրանցից մեկի խոսքերով`տուժածների որոշ մասը գտնվում է ծանր վիճակում:
Շիաների առաջնորդ Մուքթադա աս-Սադրայի կողմնակիցները շաբաթ օրը ներխուժել են Իրաքի խորհրդարանի շենք, որտեղ ավելի վաղ պատգամավորները չեն կարողացել քվեարկել կառավարության նոր կազմի համար քվեների պակասի պատճառով: Sputnik գործակալության մեկնաբանի հաղորդագրությունով` որոշ խորհրդարանականների հաջողվել է փախչել:
Բաղդադի զինվորական հրամանատարությունն արտակարգ իրավիճակ է հայտարարել: Կառավարական հիմնարկությունների տարածքից տարհանվել են ԱՄՆ-ի և մյուս երկրների դեսպանատները: