Նալբանդյանն ընդունել է

Apr 29, 2016 Comments Off on Նալբանդյանն ընդունել է

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

«Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի դեսպանին՝ իր գործունեության ընթացքում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Դեսպան Բաբուն ընդգծեց, որ Հնդկաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը: Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց դեսպանության առաքելության ընթացքում արտաքին գործերի նախարարության և պետական այլ գերատեսչությունների կողմից իրեն ցուցաբերվող համակողմանի աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց առևտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին»,-ասվում է հաղորդագրությունում։

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: