Եվրոպայի չեմպիոնուհի Հռիփսիմե Խուրշուդյանի ընտանիքը/տեսաշար/

Apr 18, 2016 Comments Off on Եվրոպայի չեմպիոնուհի Հռիփսիմե Խուրշուդյանի ընտանիքը/տեսաշար/

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ սիրված եւ հեղինակավոր կանանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն, 2007 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանին եւ նրա ընտանիքը։

Bronze medalist Hripsime Khurshudyan of Armenia shows off her medal during a medals ceremony after the women's +75-kg, weightlifting competition at the 2012 Summer Olympics, Sunday, Aug. 5, 2012, in London. (AP Photo/Hassan Ammar)

24447

Հռիփսիմե Խուրշուդյանը ծնվել է 1987թ.  հուլիսի 27-ին Քասախում։

Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց 75 կգ-ից բարձր քաշային կարգում մասնակցել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին և նվաճել բրոնզե մեդալ։

2014 թվականին ծանրորդուհին մասնակցում է ծանրամարտի եվրոպայի առաջնությանը և զբաղեցնում 5-րդ հորիզոնականը։ Նույն տարվա ընթացքում մասնակցում է Ղազախստանի Ալմաթիում կայանելիք աշխարհի առաջնությանը և գրավում է 15-րդ հորիզոնականը։

2016 թվականի ապրիլի 16-ին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց +75 կիլոգրամ քաշային կարգի «A» ենթախմբում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ցույց տալով երկամարտի ընդհանուր 250 կիլոգրամ (113+137) արդյունք:

Հռիփսիմե Խուրշուդյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով։

12924370_1590971514551527_5749438000027384020_n

Հռիփսիմե Խուրշուդյանի հայկական ավանդական հարսանիքը տեղի է ունեցել 2012 թվականին։ Նրա ամուսինը Տարոն Թովմասյանն է, ով եւս ծանրամարտիկ է։

հռ

Նրանց որդին՝ Աշոտը, ում անվանել են պապիկի պատվին, ծնվել է 2013 թվականին։

Հղիության ընթացքում Հռիփսիմեն եւ Տարոնն իմացել են երեխայի սեռը, սակայն մինչեւ զավակի ծնվելը, այդ մասին ոչ ոքի չեն ասել։

1898284_269164926579633_1348931456_n

Իր վերջին հաղթանակների մասին չեմպիոնուհին ասում է.

«Տղայիս ծնվելուց հետո ես խոսք էի տվել մարզաշխարհին, հայ ժողովրդին ու նաեւ ինքս ինձ, որ ես վերադառնալու եմ մեծ սպորտ եւ մեր ազգին դեռ մեծ հաղթանակներ եմ պարգեւելու: Ու ինձ համար շատ կարեւոր էր այս հաղթանակը»։

Ներկայացնում ենք մեր չեմիպոնուհու ընտանեկան լուսանկարները.

1 թթ   11081469_1414199932228687_6761016806925326765_n 10345531_447740958722028_2387557601527561567_n1973287_392228307606627_7529645880937529788_o

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: