Հորդանանը հետ է կանչում Իրանում իր դեսպանին

Apr 18, 2016 Comments Off on Հորդանանը հետ է կանչում Իրանում իր դեսպանին

BBC-ն հայտնում է ,որ  Հորդանանի կառավարությունը որոշում է կայացրել խորհրդատվությունների նպատակով հետ կանչել Իրանում իր դեսպան Աբդուլլա Աբու Ռումմանին,պատճառը Թեհրանի միջամտությունն է Պարսից ծոցի արաբական երկրների ներքին գործերին:

Հորդանանի ԶԼՄ-ների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ Մոմանիի խոսքով՝ Իրանի ներկայիս քաղաքականությունը կարող է ճգնաժամի հանգեցնել ու խորացնել տարածաշրջանի անկայունությունը:

Հորդանանցի նախարարը կոչ է արել Թեհրանին վստահություն ներշնչող հարաբերություններ կառուցել հարևան արաբական երկրների հետ:

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: