Լուկաշենկոյի առաջարկը՝ Թուրքիային

Apr 14, 2016 Comments Off on Լուկաշենկոյի առաջարկը՝ Թուրքիային

RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է արդիականացնել թուրք-բելառուսական համագործակցության օրակարգը: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը:

Բելառուսի նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը: Նրանց բանակցություններն անցկացվել են Savarona զբոսանավի վրա՝ Ստամբուլում Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) 13-րդ գագաթնաժողովի շեմին:

Լուկաշենկոն պետք է մասնակցի այդ գագաթնաժողովին, որում Բելառուսը հուսով է՝ դիտորդի կարգավիճակ ստանալ ԻՀԿ-ում:

Լուկաշենկոն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսը բաց է Թուրքիայի հետ համագործակցության համար. «Եկել է համագործակցությունը ակտիվացնելու, օրակարգն արդիականացնելու, հարաբերությունների ճանապարհային քարտեզում ուղղումներ կատարելու ժամանակը»:

Հանդիպման ժամանակ քննարկվել է մայիսին թուրք-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման հարցը: Բացի այդ, քննարկվել են Բելառուսում թուրքական ներդրումների մեծացման հեռանկարները, զբոսաշրջային ոլորտում փոխգործակցության ակտիվացումը, այդ թվում նաև երկու երկրների միջև ավիահաղորդակցության ինտենսիվացման մեծացումը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: