Ով այսօր հակառուսամետ քաղաքականություն է տանում, նա ազգի դավաճան է

Apr 10, 2016 4 Comments

Չնայած վերջին մի քանի օրերին Սերժ Սարգսյանի կշտամբանքներին, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ  Ադրբեջանին զենքի վաճառքի պատճառով, Բաքվում ռուս պաշտոնյաները վերահաստատեցին իրենց քաղաքականությունը, ասելով, որ շարունակելու են զենք վաճառել:

ՀՀԿ-ական, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հարցրեցինք, այս ամենից հետեւություն պետք չէ անել, վերանայելով Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, հատկապես, որ Գյումրիից էլ հուսադրող լուրեր չեն հասնում: Մամուլում հրապարակումներ կան, որ ռուսները Գյումրիում հոգեբանական եւ կենցաղային ահաբեկության են ենթարկում: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը առանց պատշաճ իրազեկման դադարեցրել է գազամատակարարումը, իսկ երեկ առավոտվանից էլ «Բիլայն» օպերատորի շարժական ինտերնետի բաժանորդներն են զրկված  ինտերնետ ծառայությունից: Գյումրիի փողոցներում էլ կարելի է տեսնել ռուսական զինվորական մեքենաներ` ռուս զինվորականներով, որոնք պարեկա-պահակային ծառայություն են իրականացնում քաղաքում: Սակայն Վարդան Ղուկասյանը կտրականապես հերքեց այս լուրերը, ասելով, թե նման բան չկա.<<Ռուսները շատ խելոք են, շնորքով>>, իսկ Ռուսաստանի հետ քաղաքականության վերանայման խնդիր չի տեսնում:

-Պարոն Ղուկասյան, այնուամենայնիվ , Ղարաբաղի չորսօրյա պատերազմից հետո հասկանալի դարձավ, որ մեր տարածքները խոցվել են ռուսական զենքով, զոհեր ենք ունեցել, չնայած Սերժ Սարգսյանի կշտամբանքներին, Ռուսաստանը հաստատակամ է ու շարունակելու է զենք վաճառել, ժամանակը չէ վերանայել այդ բարեկամական հարաբերությունները:

-Այդ խնդիրը նոր չէ, դա արդեն 100 տարի է գոյություն ունի և բոլոր նախագահների առջեւ էլ ծառացել է, բայց այստեղ մեծ քաղաքականություն է եւ այդպես կատեգորիկ չի կարելի որոշումներ կայացնել: Պարզապես մենք շատ ճկուն պետք է լինենք, ուրիշ ոչ մի բան:

Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցի բոլորովին այլ պատկեր, միջազգային հանրության իներտ արձագանքը, հատկապես, Ռուսաստանի տևական լռությունը: Հիմա ստատուս-քվոն փխրուն է, ու ամեն պահի կարող է նոր ճակատ բացվել: Ի՞նչ եք առաջարկում:

-Ես կարծում եմ, որ մեր հույսը պետք է դնենք մեր Աստծո, մեր երկրի ու մեզ վրա, իսկ քաղաքականությունն էլ պետք է կարողանանք ճկուն տանել, ինչքան, որ կարող ենք:

-Չենք կարողանում, դրա համար էլ մեզ հետ հաշվի չեն նստում, սակարկում են մեր հաշվին:

-Մենք պետք է մի քիչ պահանջենք ռուսից, բայց ոչ նեղացնելով: Հիմա տեսեք քանի օր է անցել, ո՞ր երկիրն է մեզ օգնել: Եթե այս պայմաններում ռուսին էլ բան անենք, ինչ կլինի՞, դու հասկանո՞ւմ  եք: Իսկ Գյումրիի մասին լուրերը սադրանք են, չկա նման բան: Ով այսօր հակառուսամետ քաղաքականություն է տանում, նա ազգի դավաճան է: Պետք է ամբողջ աշխարհի հայերով այս պահերին միասնական դառնանք, պետք է մենք ներսում զենք արտադրենք, ինչքան էլ մեզ չթողնեն, բռունցք դառնանք ու ինքներս մեզ պաշտպանենք:Ամոթ էլ է, էդքան քիմիական բաները, որ բերում են Թուրքիայից, բայց մենք էսօր չենք էլ կարող քիմիական փոշի-մոշի արտադրենք, պետք է զենք ունենանք: Ամբողջ աշխարհով, որ նայում ենք, կարեւորագույն զենքի հեղինակները հայեր են: Մինչեւ մենք հզոր չլինենք, մեզ հետ ոչ ոք հաշվի չի նստի:

-Տարիներ շարունակ երկրում մոլեգնող անպատժելիությունը, արտոնյալների խավը, օլիգարխների անպատժելիությունը արդարացվում էր, թե բանակաշինության գործում մեծ ներդրումներ են ունենում: Բայց Գերմանիայում նախագահը խոստովանեց, որ 80-ականների զենքով ենք կռվել:

-Դե նախագահը ի՞նչ պիտի ասեր, հասկանալի չէ՞ ինչու ասեց… մենք այդ խոսքերը հստակ պետք է հիմք չընդունենք, բայց որ իրոք սխալներ էլ ունենք, փաստ է: Բայց էդ սխալների ժամանակը չէ, որ հելնենք մեկս մյուսին քննադատենք:Համախմբվելու, սատարելու ժամանակ է: Ով ինչպես կարող է, մեկը մի մոմ կարո՞ղ է տալ, թող տա, մյուսն իր կյանքը,արյունը,  ով ինչ ունի:
Դիմություն, ընդդիմություն, ըտենց բաներ չպետք է լինի, պիտի բոլորս հավաքվենք ու մեր հող հայրենին պաշտպանենք մինչեւ տեսնենք Աստված ինչ լույս կբացի:Ես որպես հավատացյալ մարդ մի բան եմ ասում, աշխարհի վերջին օրերին տեսիլքը Սահակ Պարթեւ կաթողիկոսին ասում է, թե <<Ինչպես Իսրայելը տիրեց իր հողերին, նույնպես էլ հայ ազգը: Բայց պիտի գա ժամանակը, երբ կաթողիկոսը լինի Գրիգոր Լուսավորչի տոհմից, թագավորը Արշակունյաց տոհմից>>:Այդպես գրված է ու ես զգում եմ, որ ժամանակը մոտ է,հաղթանակը մերն է լինելու:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց

4 Անդրադարձ “Ով այսօր հակառուսամետ քաղաքականություն է տանում, նա ազգի դավաճան է” հրապարակմանը

  1. Vahan says:

    Gna qunem land..

  2. Aren says:

    ara umeq inch harcnum, lriv xelqnerd gceleq? xelqi ekeq lragroxner, dzezanic iroq shat bane kaxvac, sa ove, vor nman harcereq talis? der et katigoriayi mejeq? gone giteq vorqan zoh uneq sahmanum ev espes u sraNCOV URENQ GNUM?

  3. Արման Ռևազյան says:

    Ախր այս մարդու կարծիքը ու՞մ է հտաքրքիր, որ իրեն հարցեր եք տալիս: Կարծում եմ ինքն է պատվեր տվել այս հոդվածը: Իր լեզվով ասած “իրան ֆինալա քցում”: Այս մարդը դեռ պետք է քրյական պատասխանատվության ենթարկվի այլ ոչ թե ազգային հարցերի շուրջ իր կարծիքը արտահայտի:

  4. Nerses says:

    Как сказал мой друг Арман Ревазян,- Ախր այս մարդու կարծիքը ու՞մ է հտաքրքիր, որ իրեն հարցեր եք տալիս: Կարծում եմ ինքն է պատվեր տվել այս հոդվածը: Իր լեզվով ասած “իրան ֆինալա քցում”: Այս մարդը դեռ պետք է քրյական պատասխանատվության ենթարկվի այլ ոչ թե ազգային հարցերի շուրջ իր կարծիքը արտահայտի: Этому кинто надо ещё 3-5 поколения эволюционировать, чтобы воспринимать на генетическом уровне национальное государственность.