Մենք ունեցել ենք Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին հետախուզական տվյալներ. ՀՀ ՊՆ

Apr 07, 2016 Comments Off on Մենք ունեցել ենք Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին հետախուզական տվյալներ. ՀՀ ՊՆ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Հայաստանը ունեցել է հետախուզական տվյալներ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք ունեցել ենք համապատասխան տեղեկություն մեր հետախուզությունից, որը պարբերաբար տվյալներ է հավաքում հակառակորդի կազմի, տեղափոխությունների և նրանց հնարավոր գործողությունների մասին: Հենց դա է հայկական ուժերին օգնել դիմակայել հակառակորդին ամբողջ առաջնագծով և հասնել հաջողությունների»,- ասել է նա:

Ընդ որում, Օհանյանը ընդգծել է, որ հաշվի առնելով տարբեր հետախուզադիվերսիոն գործողությունները և կրակոցները, դժվար է եղել հասկանալ, թե որ կողմից է սպասվում Ադրբեջանի հարձակումը:

«Հակառակորդը չի կարողացել հասնել ռազմավարական հաջողությունների: Օպերատիվ ռազմավարական նախաձեռնությունը եղել է ԼՂ ՊՆ ձեռքերում` զինվորականների հերոսության հաշվին»,- եզրափակել է նախարարը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: