Ինչ են քննարկել Ալիևն ու Լավրովը

Apr 07, 2016 Comments Off on Ինչ են քննարկել Ալիևն ու Լավրովը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բաքվում հանդիպումը համարում է տարածաշրջանում համագործակցության ընդլայնման սկիզբը, հայտում է RIA Novosti-ն:

Ալիևն ավելացրել է, որ Բաքուն ողջունում է Լեռնային Ղարաբաղի բանակցությունների խաղաղ կարգավորման գործընթացը` միջազգային իրավունքի հիման վրա:

Բացի այդ, նա նշել է, որ հրադադարի համաձայնությունը շփման գծում հնարավոր է դարձել Ռուսաստանի շնորհիվ, և շնորհակալություն է հայտնել Մոսկվային:

«Ռուսաստանն այս դեպքում կրկին նախաձեռնություն է հանդես բերել և ռուսական կողմի միջնորդությամբ հասել ենք հրադադարի համաձայնության: Հրադադարը պահպանվում է: Ցավոք, այսօր երեկոյան հայկական կողմը այն խախտել է: Մենք տրամադրված ենք բանակցությունների շարունակմանը»,- ասել է Ալիևը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: