Բազմաթիվ խնդիրներ ու հարցադրումներ կան

Apr 07, 2016 Comments Off on Բազմաթիվ խնդիրներ ու հարցադրումներ կան

Ղարաբաղաադրբեջանական սահմանում չորսօրյա գործողությունների ու դրան հաջորդած իրավիճակի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք ընդդիմադիր քաղաքական գործիչ Սոս Գիմիշյանին։

-Ղարաբաղաադրբեջանական սահմանին չորսօրյա գործողություններն ինչքանով են փոխվելու քաղաքական իրավիճակը, ինչ դիվանագիտական արդյունք է արձանագրվելու քառօրյա պատերազմից հետո։

-Այս դեպքերը մեզ համար շահեկան չեն ռազմական իմաստով։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը միայնակ չէր գնա նման քայլի, Թուքրիան է կանգնած, իսկ դա ՆԱՏՕ-ն է,որն առանց ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելու նման քայլի չէր գնա այն էլ աշխարհաքաղաքական իրավիճակում։

-Հիմա բոլորին հուզում է, թե ինչ փոփոխություն կարող է տեղի ունենալ բանակցային ձեւաչափում եւ դա ինչքանով է մեր օգտին լինելու։

-Այդ հարցն ամբողովին կախված է մեր իշխանություններից, իսկ նրանց պահվածքից ընդհանրապես անհասկանալի է, թե ի՞նչ են ուզում անել։ Բազմաթիվ խնդիրներ ու հարցադրումներ կան իմ մոտ։ Այդ ինչպես եղավ, որ 22 տարի կահավորված, ամրապնդված մեր պաշտպանական գիծը մեկ գիշերվա մեջ եւ հենց առաջին օրը ճեղքվում է։ Որտեղ է մեր հակաօդային ծառայությունը, ընդհանրապես ինչով են զբաղված, էս ի՞նչ վիճակ է, ինչու է, ասենք, դեպքերի հաջորդ օրը կամավորականներըի ցանկությունը չի մերժվում, որոնք ուզում են գնալ սահման, իշխանություններն ինչու չեն ասում, որ դրա կարիքը չկա, մենք բանակ ունենք, մանավանդ, որ հաշվի առնենք սահմանի ամբողջ երկայնքով չէր գործողությունը, այլ երկու հատվածում ու այսպիսի կորուստներ ենք ունենում, ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե քանի թուրք է սատկել, ինձ հետաքրքրում է մեր կորուստները։ Կարծում եմ, որ այս իրադարձություններից հետո Պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա։ Հասկանալի է, որ այս ամբողջը Ադրբեջանն օգտագործում է ներքին օգտագործման համար, բայց մերոնք էլ են սկսել ճոռոմ-ճոռոմ ելույթներ ունենալ։

-Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հրադադարի նոր պայմանագիրը պետք լինի 1994-ի վերահաստատումը, մենք ունենանք մինչեւ ապրիլի 1-ի վիճակը։ Ինչ է սա նշանակում եւ կիսում եք այդ մոտեցումը։

-Մենք 2016 թվականում ենք, սա պետք չէ մոռանալ։ Թշնամին փաստացի փորձել ու տեսել է, որ մեր պաշտպանությունը թույլ է, էլի է փորձեն։ Մեր գիտնականները սենսորային սարքեր են մշակել, որոնք իրենց որակներով չեն զիջում, ինչու չեն արտադրում ու տղադրում ամբողջ սահմանի երկայնքով, որ եւ ցերեկը, եւ գիշերը վերահսկեն ու հակառակորդն աննկատ չներթափանցի։Թող հիմա զոհված տղաների ընտանիքներին 5 միլիոն աջակցություն գոնե ցուցաբերեն, այս ինչ կեցվածք է, սա պետությո՞ւն է։

-Այժմ ինչ հարց պետք է բարձրացնի հայկական կողմը եւ ըստ ձեզ բանակցային ձեւաչափում փոփոխություն կլինի՞

-Փոփոխություն չի լինի ու անիմաստ էլ է,որովհետեւ բանակցություններն արդյունք են տալիս, երբ դու ուժեղ ես, պիտի ուժ ցուցադրենք, պինդ լինենք։

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: