«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր». Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին

Mar 30, 2016 Comments Off on «Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր». Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին

Blognews.am-ը գրում է. Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը թեև բավականին երիտասարդ է, 17-ամյա որդի ունի։ Ալինան վաղ տարիքում է ամուսնացել՝ 17 տարեկանում ամուսնացել է, 19-ում՝ մայր դարձել ու կորցրել ամուսնուն։ Դերասանուհին  անկեղծ զրույց է ունեցել և պատմել ամուսնու սպանության, միայնակ մայր լինելու բարդությունների մասին։

– Ալինա, տղադ դեռահասության ամենաբարդ փուլում է։ Քեզ համար բա՞րդ է դեռահաս տղայի մայր լինելը, առավել ևս, որ ամուսին չունես։ Ի՞նչ հարաբերություններ ունեք որդուդ հետ։

– Ես ի սկզբանե խիստ չեմ եղել Էմանուելի հանդեպ, որովհետև գիտակցել եմ, որ հայր չունի, իմ խնամակալության տակ է։ Փորձել եմ այնպես անել, որ Էմանուելը չզգա հոր բացակայությունը։ Իհարկե, եղբայրս ամեն բան արել է, որպեսզի նա չզգա այդ բացը։ Իրենց տարիքային տարբերությունը տասը տարի է, կարծես եղբայրներ լինեն։ Հիմա տղաս ԱՄՆ-ում է՝ եղբորս մոտ։ Նա այնպես է անում, որ ոչնչի կարիք չունենա։ Էմանուելը շատ լուրջ երեխա էր. փոքր տարիքից սիրել է իր կողմից ինչ-որ նվեր անել, անակնկալ մատուցել ինձ, ուրախացնել։ Օրինակ՝ կարող է դպրոցից տուն գար ու կապույտ վարդ բերեր նվեր։ Նաև՝ շատ զուսպ երեխա էր. մինչև երրորդ դասարան, երբ ընդունվեց պարարվեստի ուսումնարան, սովորում էր Պուշկինի դպրոցում։ Մի անգամ դասղեկն ասել էր, որ պետք  է պատմեն իրենց հայրիկների մասին, Էմանուելը դաղեկին կանչել էր դուրս ու ասել՝ ինչո՞ւ եք ինձ ցավ պատճառում, իմ պապան մահացած է, ես չեմ կարող պատմել իր մասին։ Ես, առաջին հերթին, որդուս ընկերն եմ, որպեսզի նա չխուսափի ինձ հետ խոսելուց։ Նա միշտ կիսվում է ինձ հետ, ես էլ՝ իր, երբ ինձ մոտ հարց է առաջանում, իրեն եմ դիմում։ Նա իմ առաջին քննադատն է։

 

-Տղաները, սովորաբար, խանդոտ են լինում մայրիկների հանդեպ, հատկապես, երբ տանը հայր չի լինում։

 

-Ինքը որոշ առումներով խանդոտ է, որոշ առումներով՝ հասկացող: Գիտի, որ մաման պետք է աշխատի։ Ճիշտ է, եղել են որոշակի բարդություններ, բայց հաղթահարել ենք՝ հասկանալով, որ այս ասպարեզում եմ աշխատում։

 

-Շոուբիզնեսային ոլորտում մարդիկ շրջապատն ավելի ազատ է, բացի այդ, պարբերաբար անձնականիդ վերաբերյալ հրապարակումներ են լինում։ Խնդիրներ չե՞ն առաջանում որդուդ հետ։

 

-Իհարկե, լինում են։ Եղել են դեպքեր, որոնք շատ ծանր է տարել, բայց չեմ ուզում խոսել այդ թեմայով, հազիվ ենք հաղթահարել։ Իսկ մեր հարաբերություններում լուրջ բարդություններ, որպես այդպիսին, չենք ունեցել։ Միշտ հասկանում ենք իրար, կան  դեպքեր, երբ Էմանուելն ասում է՝ չեմ ուոզւմ էսպես լինի և չի լինելու, ու ես ընդունում եմ իր ասածը։

 

-Անձնական կյանքդ դասավորելու վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի։

-Նա շատ է ցանկանում, որ ես ամուսին ունենամ՝ հենարան, նորմալ ընտանիք։ Եթե նա տեսած լիներ իր հորը, մենք ամուսնալուծված լինեինք, գուցե դեմ լիներ, սակայն ի սկզբանե չի տեսել հայրական ջերմություն և այլ դիրքորոշում ունի։

 

-Ամուսինդ էլ չի՞  հասցրել տեսնել ձեր որդուն։

-Ամուսինս որդուս միայն էխոյի ապարատով է տեսել։ Երբ հղի էի, ամուսնուս հետ Մոսկվայում էինք ապրում, գնացինք էխոյի, իմացավ, որ տղա է ունենալու։ Երկուսով որոշեցինք, որ անունը պետք է լինի Էմանուել, որը նշանակում է՝ Աստված մեզ հետ է։ Հետո եկա Հայաստան, հղիությանս վերջին 2 ամիսներին նրանից ոչ մի լուր չունեի, կորել էր, երեխան ծնվեց, տասն օր անց իմացանք, որ իրեն սպանել են։

 

– 19 տարեկան աղջկա համար ի՞նչ է նշանակում մայր դառնալ, միաժամանակ՝ կորցնել ամուսնուն։

 

-Շատ ծանր ապրումներ եմ ունեցել. դա դաժան, դժոխային ճանապարհ է, երբ չգիտես՝ ուր ես գնալու, ինչ է քեզ սպասվում, էլ ինչ դաժանություններ կարող են լինել։ Որևէ կնոջ, անգամ՝ թշնամուս չեմ ցանկանա նման բանի միջով անցնել։ Դա շատ դաժան բան է։ Ես 17 տարեկանում եմ ամուսնացել, 18–ամյակս Մոսկվայում է լրացել, երբ արդեն ամուսացած էինք։ Նա ինձանից 16 տարի մեծ էր ու ինձ վերաբերում էր որպես երեխայի։ Մենք սիրով զույգ ենք եղել։ Ես մեծացա այն ժամանակ, երբ հասկացա, որ այս աշխարհում լրիվ մենակ եմ՝ նորածին երեխան ձեռքիս։ Այդ ժամանակ մենակ Աստված է օգնում քեզ։

 

-Այդ փուլում ո՞վ էր կողքիդ։

 

-Մայս և եղբայրս։

 

-Իր ընտանիքի կողմից օժանդակություն չի՞ եղել։

 

-Չէ, որովհետև նա տարիքով շատ մեծ էր, հարազատներ չուներ… իր ընտանիքին անդրադառնալ չեմ ուզում։

 

– Քեզ համար կրկնակի բարդ է եղել. նախ՝ ինքդ պետք է դուրս գայիր սթրեսից, երկրորդ երեխայիդ համար այնպիսի պայմաններ ստեղծեիր, որ ճնշված չմեծանա։ Ինչպե՞ս հաղթահարեցիր այդ ամենը։

 

Շարունակությունը`սկզբնաղբյուրում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: