Խորապես ցավում եմ Ակրամ Այլիսի ձերբակալության համար. Մերուժան Տեր-Գուլանյան

Mar 30, 2016 Comments Off on Խորապես ցավում եմ Ակրամ Այլիսի ձերբակալության համար. Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը հանմզված է, որ ադրբեջանցի գրող Ակրամ Այլիսի ձերբակալությունը քաղաքական է և ուղղակիրեն կապված է գրողի ստեղծագործական գործունեության հետ:<<Ակրամ Այլիսի <<Քարե երազներ>> վեպը, որը մենք ամբողջությամբ տպեցինք <<Անդին>> ամսագրում հրաշալի ստեղծագործություն է: Գիտեք, որ այնտեղ գրողը պատմում է հայերի ջարդերի մասին, և դա բուռն արձագանք էր արաջացրել Ադրբեջանում: Այն ժամանակ նրան տնային կալանքի էին եթնարկել: Եթե հիմա ձերբակալել են հենց օդանավակայանում և թույլ չեն տվել, որ նա մեկնի արտասահման, նշանակում է՝ չեն ուզում գրողին երկրից դուրս թողնել: Այս ձերբակալությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանում քաղաքական վիճակը հիմա շատ ավելի վատ է, քան նախկինում էր: Ակրամ Այլիսին շատ կարգին գրող է, ես խորապես ցավում եմ նրա համար>>,- Hayeli.am-ի հետ զրույցում նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը:
Ադրբեջանի իշխանությունը գրողի հանդեպ հալածանքներ էր սկսել <<Քարե երազներ>> վեպի հրապարակումից հետո, որտեղ, ըստ Տեր-Գուլանյանի, գրողն արծարածել էր նաև Ղարաբաղի խնդիրը և անդրադարձել նախկինում Ադրբեջանում բնակվող հայերի խնդրին. <<Ինքն այնքան անկեղծ ու հրաշալի էր գրել այդ ամենի մասին, այնքան գեղեցիկ էր նկարագրել Ադրբեջանում հայերի տները, վարքուբարքը, որ մեր հրաշալի հայուհի տիկինը՝ Լուսիկ Ագուլեցին ինքն իրեն ճանաչեց այդ վեպում: Այնտեղ կա մի դրվագ, որտեղ բժիշկն այսպիսի խոսք է ասում. <<Ոչ մի լուսին չի կարող թաքցնել թափված արյունն ու այն մեծ ողբերգությունը, որ իրագործվեց հայերի հանդեպ>>,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ինքը Ակրամ Այլիսին անձնապես ծանոթ չէ. <Ես նրան ճանաչում եմ իր ստեղծագործություններից, դա շատ ավելի կարևոր ծանոթություն է, քան եթե ես նրա հետ նույն սեղանի շուրջ նստած ու մի քանի բաժակ օղի խմած լինեի>>:
Հիշեցնենք, որ Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին ձերբակալվել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում և տեղափոխվել օդանավակայանի տրանսպորտային ոստիկանության վարչություն։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Այլիսլին ավագ որդու՝ Նաջաֆի ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ՝ գրքերի փառատոնին մասնակցելու։

Նա պետք է թռչեր առավոտյան տեղի ժամանակով 5։11-ի չվերթով, սակայն սահմանապահները թույլ չեն տվել՝ հայտարարելով, որ նրա համար երկրից դուրս գալու արգելք կա։

Հայտնի գրող 78-ամյա Աքրամ Այլիսլիի դեմ բռնություններ էին կիրառվել 2013 թվականից, երբ նա հրապարակել էր իր գիրքը, որտեղ խոսվում էր խորհրդային և ադրբեջանական ներկա իշխանությունների քաղաքական բարքերի մասին։

Նրա շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել նաև հայերի ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» գրքի լույս ընծայումից հետո. այդ ժամանակ գրողից հետ էին վերցրել անգամ պետական մրցանակները։

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: