Իրաքի հյուսիսում թուրք զինվորական է զոհվել

Mar 26, 2016 Comments Off on Իրաքի հյուսիսում թուրք զինվորական է զոհվել

Թուրքիան հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում զոհվել է մեկ և վիրավորվել ևս մեկ զինվորական՝ փոխանցում է Reuters-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԴԱԻՇ-ի և «փեշմերգա» քրդական ստորաբաժանման բախման ժամանակ թուրքական բազայում հրթիռ է ընկել:

«Տարածաշրջանում ԴԱԻՇ-ի թիրախները նույնականացվել են և պատասխան հարված ստացել»,- հայտարարել են Թուրքիայի բանակում:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: