Սավչենկոն մինչև ամառ կարող է վերադառնալ

Mar 26, 2016 Comments Off on Սավչենկոն մինչև ամառ կարող է վերադառնալ

Ուկրաինայի ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանում դատապարտված օդաչու Նադեժդա Սավչենկոն մինչև ամառ կարող է վերադառնալ Ուկրաինա:

«Եթե ամեն ինչ նորմալ լինի, ես կարծում եմ, որ մինչև ամառ Սավչենկոն կկարողանա վերադառնալ»,- հայտնել է Կուլեբան:

Նա նշել է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն պատրաստ է Սավչենկոյին փոխանակել Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Ալեքսանդրովի և Եվգենի Երոֆեևի հետ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: