Հանգիստ թողեք Դիմային. երգչուհի Լոլիտան` Դմիտրի Շեպելևի մասին

Mar 26, 2016 Comments Off on Հանգիստ թողեք Դիմային. երգչուհի Լոլիտան` Դմիտրի Շեպելևի մասին

Ժաննա Ֆրիսկեի մահվանից հետո, իսկական «պատերազմ» սկսվեց նրա ընտանիքի և ամուսնու` ռուս հայտնի հաղորդավար Դմիտրի Շեպելևի միջև: Վերջինս Ժաննայի հորը թույլ չի տալիս տեսնվել իրենց որդու` Պլատոնի հետ:

 

Ռուսական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ նույնպես քննադատում են Դմիտրիին, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր պաշտպանում են նրան: Երգչուհի Լոլիտան հիացմունքով է խոսում Դմիտրիի մասին:

 

«Ես հիանում եմ Դիմայով: Նա հարգանքի արժանի մարդ է, և ես նրա պահվածքի մեջ որևէ ձևական բան չեմ նկատել: Զարմանում եմ, թե ինչպես է նա դեռ հանդուրժում մարդկանց և Ժաննայի ընտանիքի կողմից հնչող վիրավորանքները:

 

Ես խնդրում եմ բոլոր  նորմալ և աննորմալ մարդկանց, հանգիստ թողեք Դիմային, մի խառնվեք նրա կյանքին: Նա արժանի է միայն հարգանքի»,- լրագրողներից մեկին տված հարցազրույցում ասել է երգչուհի Լոլիտան:

Все о Дмитрии Шепелеве: что думают о телеведущем его звездные друзья и враги

 

 

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: