Իրանը հերքում է կիբերհարձակումներում իր մասնակցությունը

Mar 26, 2016 Comments Off on Իրանը հերքում է կիբերհարձակումներում իր մասնակցությունը

 

Իրանը հերքում է Նյու Յորքի մոտակա ամբարտակի եւ ամերիկյան բանկերի վրա կիբերհարձակումներում իր մասնակցությունը:

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները այդ հարձակումների մեջ մեղադրել էին իրանցի 7 ցանցահենների:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Հոսեյն Հաբերի Անսարին հայտնել է, որ Իրանը երբեք իր օրակարգում կիբերոլորտում վտանգավոր գործողություններ չի ունեցել եւ չի պաշտպանում այդ արարքը, հայտնում է Associated Press-ը:

Նա նշել էր, որ ԱՄՆ-ը չպետք է այլ երկրների քաղաքացիներին մեղադրի  առանց ապացույցների:

 

 

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: