Նախարարների թիվը կարող է կրճատվել

Feb 19, 2016 Comments Off on Նախարարների թիվը կարող է կրճատվել

Sputnik-ը գրում է,որ  Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ապագայում չի բացառում կառավարության կազմի կրճատումը:

Կառավարության օպտիմալացման մասին առաջինը խոսել է Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն: Նա առաջարկել է պետական ծախսերը նվազեցնելու համար կիսով չափ կրճատել նախարարների կաբինետը՝ աշխատանքից ազատելով մի շարք նախարարների:

«Ապագայում հնարավոր է կառավարության օպտիմալացում, սակայն դրա համար հարկավոր է անալիզ ու իրավիճակի ու դրության իրական գնահատական»,- հայտարարել է Կալաձեն «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: