2008-ից քանի՞ տարի է անցել.Փոստանջյանը չկողմնորոշվեց

Feb 19, 2016 Comments Off on 2008-ից քանի՞ տարի է անցել.Փոստանջյանը չկողմնորոշվեց

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը  Զարուհի Փոստանջյանն իր ելույթում դժվարացավ հաշվել, թե քանի տարի է անցել 2008 թվականից: 2008 – կոալիցիան  արհեստական կոալիցիա էր, եւ հիմա էլ նույն վտանգը կա՝ ակնարկելով ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը:

«Ի՞նչ ենք տեսնում 2008 թվականից առ այսօր: Անցել է շուրջ… Արդեն քանի՞ տարի է անցել… Վեց տարի, շուրջ… Բավականին երկար ժամանակ է անցել, արդեն տարիներ են անցել»,- ասաց Փոստանջյանը՝ այդպես էլ չպարզելով, թե քանի տարի է անցել 2008 թվականից:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: