Առաջին թոռը ծնվելու առնչությամբ «խմուկ մեռո՞ւկ, թե՞ խմուկ՝ սաղ

Feb 18, 2016 Comments Off on Առաջին թոռը ծնվելու առնչությամբ «խմուկ մեռո՞ւկ, թե՞ խմուկ՝ սաղ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին թոռը ծնվելու առնչությամբ «խմուկ մեռո՞ւկ, թե՞ խմուկ՝ սաղ»,- հարցրինք առաջնեկ թոռ ունեցած Վահրամ Բաղդասարյանին: «Դեռ չեմ հասցրել լիարժեք խմել»: Երջանիկ եք․ մարդ կա՝ տարվա սկզբին ոտքն է ջարդում, մարդ կա` մնում է ձնաբքի տակ, Դուք` խնդրեմ: «Հլը նոր եմ ուզում հասկանալ թոռ ունենալու վայելքը»:

Ի դեպ, տեղեկություն կա, որ ՀՀԿ-ն ցանկանում է Ընտրական նոր օրենսգրքով Երևանի քաղաքապետի ընտրության նորմը տարածել մնացյալ քաղաքների վրա ևս՝ քաղաքապետեր ընտրել ոչ թե ուղղակի, այլ` ավագանու միջոցով: «Կա նման քննարկում, սակայն ոչ բոլոր քաղաքների մասով»:

Ինչո՞ւ` «սարն ամենքինը չէ՞ հավասար»: «Չէ, խնդիրն այդ չէ, խնդիրը վերաբերում է խոշոր քաղաքներին` Վանաձորին, Գյումրուն, հարցը քննարկման փուլում է` տեսնենք»: Որպես վանաձորցի, Ձեր մոտեցումն ինչպիսի՞ն է: «Անկեղծ ասած` ես գտնում եմ, որ որքան հնարավոր է, պետք է ուղիղ ընտրություններից խուսափել, որովհետև համայնքներում դա ծնում է թշնամություն, լուրջ պրոբլեմներ, որոնք մինչև մյուս ընտրություն չեն հաղթահարվում։ Իմ առաջարկած մոդելն այդպիսին է` կամ նախկին շրջանների վերականգնում, կամ մարզերի գլոբալացում, ընտրովի մարմնի թիմային պատասխանատվության բարձրացում և լիազորությունների ընդլայնում»: Իրականում մեծ քաղաքներում քաղաքապետ անցկացնելն ավելի բարդ է, քան ավագանու ընտրությամբ իրենց ուզած մարդուն «սղղացնելը»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: