«Ռոսիա մոլի»ժապավենը կկտրի Սերժ Սարգսյանը

Feb 18, 2016 Comments Off on «Ռոսիա մոլի»ժապավենը կկտրի Սերժ Սարգսյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ կառուցվող «Ռոսիա մոլի» բացման օրը հայտնի է: Աշխատանքները գրեթե ավարտվել են, այժմ մի քանի կոսմետիկ հարցեր են լուծվում, որոշ խանութներ արդեն ապրանքներ են բերել, որոշները գովազդային վահանակներն են փակցնում, մի խոսքով՝ եռուն աշխատանքային շրջան է: Սուքիասյանները որոշել են «Ռոսիա մոլը» բացել մարտի 4-ին, իսկ կարմիր ժապավենը կտրելու է անձամբ երկրի նախագահը՝ Սերժ Սարգսյանը: Մի հետաքրքիր «նյուանս» ևս․ մեր տեղեկություններով, «մոլի» բացմանը մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաները՝ երկրի նախագահի գլխավորությամբ, կժամանեն մետրոյով:
Սերժ Սարգսյանը «Մարշալ Բաղրամյան» կայարանից մետրո կնստի և կիջնի «Զորավար Անդրանիկ» կանգառում՝ այդկերպ նաև ուսումնասիրելով, թե ինչ վիճակում է մետրոն։ Նշենք, որ Սուքիասյանների կենտրոնի առավելություններից մեկը լինելու է մանկական զվարճանքային կենտրոնը, որտեղ մայրիկները կարող են իրենց երեխաներին թողնել ու զբաղվել գնումներով, և որտեղ երեխաների մտավոր ու ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ թանկ խաղեր ու հարմարություններ կան։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: