Գալուստ Սահակյանին տեղափոխել են հիվանդանոց

Feb 18, 2016 Comments Off on Գալուստ Սահակյանին տեղափոխել են հիվանդանոց

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին այսօր՝ փետրվարի 17-ի երեկոյան տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց։

ՀիվանդանոցիցNEWS.am-ին հայտնեցին, որ ԱԺ նախագահին շտապ տեղափոխել են հիվանդանոց, քանի որ ճնշման կտրուկ տատանում է եղել։

Բժիշկները սկզբում ԱԺ նախագահի մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին կասկածում, սակայն դրանք ժխտվել են։ Այս պահին Գալուստ Սահակյանին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով հետազոտում են։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրա առողջական վիճակը ծանր չէ, եւ առավոտյան, ըստ ամենայնի, դուրս կգրեն հիվանդանոցից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: