Հալեպի հյուսիս-արեւելքում տարածքներ է ազատագրել ԻՊ-ից

Feb 15, 2016 Comments Off on Հալեպի հյուսիս-արեւելքում տարածքներ է ազատագրել ԻՊ-ից

Սիրիայի կառավարության բանակն իրեն հավատարիմ աշխարհազորայինների ջոկատների աջակցությամբ Հալեպի նահանգի հյուսիս-արեւելյան շրջաններում վերահսկողության տակ է առել Ատ-Տիբա գյուղը եւ դրան հարակից տարածքները Կուայրիս Շարկի բնակավայրում, հաղորդում է սիրիական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը` վկայակոչելով աղբյուրի:

Աղբյուրի խոսքով, տարածքի ազատագրումը հնարավոր է դարձել բնակավայրը ահաբեկչական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից մաքրելուց հետո:

Աղբյուրը հավելել է, որ այնուհետեւ գյուղը մաքրել են ինքնաշեն պայթուցիկ սարքերից եւ ականներից, որ տեղադրել էին ահաբեկիչները:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: