Ինչպես է Դաղստանում ահաբեկչությունից վիրավոր աղջիկը կրակից դուրս բերում ծանր վիրավոր հորը. տեսանյութ

Feb 15, 2016 Comments Off on Ինչպես է Դաղստանում ահաբեկչությունից վիրավոր աղջիկը կրակից դուրս բերում ծանր վիրավոր հորը. տեսանյութ

Դաղստանի Դերբենտի շրջանի ոստիկանության անցակետի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից տուժած 18-ամյա Ռաիսա Կ-ն կարողացել է կրակից դուրս բերել ծանր վիրավոր հորը: Կադրերում երևում է, թե ինչպես է աղջիկը փորձում հորը քաշելով հեռացնել կրակից:  Այնուհետև օգնության են շտապում երկու տղամարդ, որոնք կարողանում են տղամարդուն հասցնել պայթունի վայրից անվտանգ հեռավորության վրա, հայտնում է LifeNews-ը:

Նախնական տեղեկություններով՝ 2 մարդու կյանք խլած պայթյունի հետևում կանգնած է Աբուդտին Խանմուհամմեդովի ահաբեկչական կազմակերպությունը («Южная»), որի հաշվին կան մի շարք աղմկահարույց հանցագործություններ:

 

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: