Դա ոչ թե Կարեն Ճշմարիտյանի պաշտոնն է, այլ Էկոնոմիկայի նախարարինը

Feb 12, 2016 Comments Off on Դա ոչ թե Կարեն Ճշմարիտյանի պաշտոնն է, այլ Էկոնոմիկայի նախարարինը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ում մասին գրեթե հաստատված լուրեր են շրջանառվում, որ թողնելու է պաշտոնը՝ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի արդյունքում, խորհուրդ է տալիս չանձնավորել պաշտոնները:

Այս մասին նա լրագրողների հետ զրույցում հայտնեց նա՝ դուրս գալով ՀՀ նախագահի կողմից հրավիրված ընդունելությունից:

«Պաշտոնը մարդունը չէ, պաշտոնը պետությանն է, այսինքն՝ դա ոչ թե Կարեն Ճշմարիտյանի պաշտոնն է, այլ Էկոնոմիկայի նախարարինը, ով կրում է իր մեջ քաղաքական պատասխանատվություն, գաղափարախոսական պատասխանատվություն, իր մեջ կրում է մասնագիտական լուրջ պատասխանատվություն: Եվ վերջին հաշվով՝ մի ողջ համակարգ և մասնագետներ, ովքեր աշխատում են այնտեղ: Այսինքն՝ պետք է ընկալենք , գնահատենք այդ տեսանկյունից, այդ դեպքում մեր բոլորի մոտ այդ անձնական հարցերը կամ տպավորությունները այլ ձևի կլինեն՝ ավելի կառուցողական, ավելի պետականամետ»,- խոսքը եզրափակեց նախարարը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: