Ռուսաստանում գործազուրկների թիվն անցնում է 1 մլն-ից

Feb 09, 2016 Comments Off on Ռուսաստանում գործազուրկների թիվն անցնում է 1 մլն-ից

Հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում գործազուրկ ռուսների քանակը ավելացել է 1,7 տոկոսով և անցել 1 մլն-ից:

Այդ մասին պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության աշխատանքի նախարարությունը:

«Հունվարի 27-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնապես գրանցված գործազուրկ քաղաքացիների թիվն ավելացել է 1,7 տոկոսով և կազմել 1 մլն 016.276 մարդ», -ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկ շաբաթվա ընթացքում գործազուրկների քանակն աճել է ՌԴ 78 շրջաններում:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: