Ֆիրմինոն՝ Անգլիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Feb 09, 2016 Comments Off on Ֆիրմինոն՝ Անգլիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն ճանաչվել է Պրեմիեր լիգայի հունվարի լավագույն խաղացող Անգլիայի պրոֆեսիոնալ ասոցիացիայի կողմից,- տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Մերսիսայդցիների կիսապաշտպանը ստացել է երկրպագուների ձայնների մեծամասնությունը:
Հունվարին նա մասնակցել է չորս հանդիպման, խփել չորս գոլ եւ կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: