Ռուս-թուրքական լարվածության վտանգները

Feb 09, 2016 Comments Off on Ռուս-թուրքական լարվածության վտանգները

RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը հղի է էսկալացիայով։ Այդ մասին ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը.
«Ռուսաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը, որն աճեց այն բանից հետո, ինչ Թուրքիան 2015 թվականի նոյեմբերին խոցեց ռուսական ինքնաթիռը, հղի է սխալ հաշվարկների ու էսկալացիայի լայն շրջանակով»։

Սրանից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են վերջին տասնամյակների համար ամենավատ իրավիճակում։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: