Կոստանյանը կլինի տեղապահ

Feb 09, 2016 Comments Off on Կոստանյանը կլինի տեղապահ

Ուժային կառույցներում համատարած փոփոխությունների մասին խոստումները կարծես իրականություն են դառնում: Անցած շաբաթ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվեց Սերժ Սարգսյանի իրավական հարցերով խորհրդական Գեորգի Կուտոյանը: Տեղեկություններ կան, որ մոտ ապագայում նա մեկ աստիճան էլ կբարձրանա՝ դառնալով Գլխավոր դատախազ: Իսկ դեռեւս գործող դատախազ Գեւորգ Կոստանյանը կտեղափոխվի ԱԱԾ, փետրվարի 16-ին լրանում է Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Ակնհայտ է, որ ոչ միայն քաղաքական, այլեւ ուժային համակարգում սերընդափոխություն են պատրաստվում անել:

Մեր զրույցը ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի հետ:

-Պարոն Եղիազարյան, ուժային կառույցներում եւ հատկապես ղեկավարի պաշտոնում ի՞նչ չափորոշիչներ են հարկավոր, արդյոք Կոստանյանը համապատասխանում է դրանց եւ առհասարակ ֆիզիկական սերընդափոխությո՞ւնն է օրախնդիր, թե գործունեության:

-Ճիշտն ասած ես մամուլից տեղեկացա, որ ԱԱԾ ղեկավարի պաշտոնում տեսնում էին Բակո Սահակյանին, ասեմ ձեզ, որ համարում էի, որ այդպիսով լավագույն լուծում կլինի: Ինչ վերաբերում է նոր թեկնածությանը, եթե դա լինի, նախեւառաջ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի Կոստանյանն ընկնի հունի մեջ, թեպետ դժվար է ասել՝ համակարգն ինչպես կընդունի: Բոլոր դեպքերում այս պաշտոնում հայտնվելու երկու հիմնական պայման կա՝ համապատասխան գիտելիքների բազան եւ փորձառությունը: Քաղաքականության մեջ չեմ իմանում՝ որքան է թրծված, որպես մասնագետ, կարող եմ պատկերացնել: Բայց հիմա քանի որ կա Բակո Սահակյանի թեկնածությունը, չի բացառվում, որ այնտեղ նշանակվի ցանկացած մեկը եւ նա կլինի որպես տեղապահ:

-Իսկ Բակո Սահակյանի թեկնածությունը ինչո՞ւ է գտնված:

-Նախ Բակո Սահակյանը մի մարդ է, որն անցել է պատերազմի բովով, մարդ է, որը փայլուն կերպով ղեկավարեց Արցախի անվտանգությունը եւ ոչ պակաս նախագահ աշխատեց, համենայն դեպս ընդունված նախագահ է Արցախի ժողովրդի կողմից, այս հենասյուները այն պարտադիր պայմաններն են, որոնք պետք է ունենա ՀՀ ԱԱԾ ղեկավարը:

Խոսեցիք ժամանակավոր տեղապահ լինելու մասին, կարելի՞ է ԱԱԾ պետի տեղապահ պաշտոնի հարցում նման էքսպերիմենտներ անել:

-Կառույցը կաշխատի եւ անփորձ մարդը ոչինչ չի կարող փոխել,այսինքն՝ այսօրվա պտտեցրած թափանիվը կաշխատի մեկ տարի իներցիայով, հետո կլինի բուն նշանակումը: Չնայած, այո, տարածաշրջանում մենք մի սարսափելի իրողության մեջ ենք գտնվում: Կարդացեք Էրդողանի վերջին հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ: Հիմարին հրավիրում են, որպեսզի Ռուսաստանը հարվածի Թուքրաիային, այսինքն, ինչ որ մեկին անհապաղ երրորդ համազգային պատերազմ է հարկավոր սեփական կաշին փրկելու համար: Այս պարագայում մեր անվտանգությունը, զինված ուժերը մենք ավելի քան պետք է կարեւորենք ու փայփայենք:

-Ճիշտ է, որ Կոստանյանի գործունեությունը նման է Բերիայի ոճին, արդյոք այդ աշխատելաոճի անհրաժեշտությունն ունի ԱԱԾ-ն:

-Ոչ, որովհետեւ Բերիան մի մարդ էր, որը ամեն ինչից բացի ղեկավարում էր նաեւ միջուկային ծրագիրը եւ որը սովետական երկիրը թողեց միջուկային ռումբով:Նա հիմնովին ստեղծեց ժամանակակակից օպերատիվ հետախուզական կառույցը եւ սովետական միության հետախուզությունը դրեց բարձր մակարդակի վրա: Համեմատության եզրեր չեմ գտնում:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: