ՀՅԴ-ում պայթյունավտանգ իրավիճակ է. չեն կարողանում բաժանել պորտֆելները. «ՉԻ»

Feb 06, 2016 Comments Off on ՀՅԴ-ում պայթյունավտանգ իրավիճակ է. չեն կարողանում բաժանել պորտֆելները. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ-ՀՅԴ վերջնական պայմանավորվածության ձգձգման պատճառը ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ հարթությունում է, այլ ՀՅԴ-ի ներսում: Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ում չեն կարողանում բաժանել պորտֆելները: Սերժ Սարգսյանի պահանջով՝ Հրանտ Մարգարյանը համաձայնել է նոր դեմքեր «տալ» գործադիրին: Նա իր պրոտեժեն համարել է Արա Նռանյանին, Աղվան Վարդանյանը՝ Արծվիկ Մինասյանին, իսկ ահա Դավիթ Լոքյանի պարագայում կողմերը կոնսենսուսի չեն գալիս:

Բայց սա դեռ ամենը չէ: Կառավարությունում պորտֆելները վերցնելու Հրանտ Մարգարյանի միանձնյա որոշմանը դեմ են դրսի կառույցները եւ հատկապես Վաշինգթոնի ազդեցիկ դաշնակներից Վիգեն Հովսեփյանը, որին դեռևս մեկ տարի առաջ համարում էին Մարգարյանի հիմնական կակառակորդը՝ Բյուրոյի ղեկավարի ընտրության ժամանակ:

Ֆրանսիայի կառույցը եւս չի համակերպվել Մարգարյանի՝ ՀՀ իշխանությունների հետ համագործակցելու որոշմանը: Լիոնից Մարգարյանին հասկացրել են, որ իրենց համար անընդունելի է Բյուրոյի ղեկավարի նման պահվածքը:

Այս լարվածությունը դեռեւս 2015-ից էր սկիզբ առել, երբ Ֆրանսիայի դաշնակցականները դեմ էին արտահայտվել Մարգարյանի թեկնածությանը: Այսօր արդեն դրսի դաշնակները Մարգարյանին ճնշում են, և արտասահմանցի մեծահարուստ ՀՅԴ-ականների համար ընկալելի է Արմեն Ռուստամյանի պահվածքը:

Հավելենք նաև, որ դրսի դաշնակցականներին են այս օրերին միացել ՀՅԴ կառույցի բազմաթիվ անդամներ, որոնք կտրուկ և միանշանակ դեմ են արտահայտվել իշխանության հետ համագործակցելու ֆորմատին: Այս առումով խիստ պայթյունավտանգ իրավիճակ է ՀՅԴ-ում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: