Կա՛մ իշխանություն, կա՛մ ընդդիմություն

Feb 06, 2016 Comments Off on Կա՛մ իշխանություն, կա՛մ ընդդիմություն

 

Մամուլում տեղեկություն էր հրապարկվել, որ  Աղվան Վարդանյանին տեսել են Վարդան Օսկանյանի աշխատասենյակում: Իսկ Օսկանյանը, ինչպես հայտնի է՝ մտադիր է կուսակցություն բացել:

Իհարկե դժվար է ասել՝  որքա՞ն է այս տեղակտվության մեջ իրականության հատիկը և որքան իտրիգը, ամեն դեպքում սա բավականին հետաքրական ինֆորմացիա է  հատկապես ՀՅԴ-ՀՀԿ բանակցությունենրի ֆոնին:  ՀՀԿ խորհդի վերջին նիստում կրկին ՀՅԴ-ի կառավարկան պորտֆելներ ստանալու հետ կապված վերջնական որոշում չի կայացվել: Ստացվում է զավեշտի հասնող ինտրիգային իրավիճակ՝ մամուլում ամեն օր տեղեկություն է հրապարակվում ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելների մասին, արդեն նույնիսկ  պաշտոնների, նախարարցուների ու մարզպետացուների անուններն են հրպարակվել, իսկ իշխանությունը չի շտապում ասել վճռական այո-ն: Փոխարենը հին ընկրների նյարդերը սկսում են տեղի տալ: Նրանք մեկ հայտարարում են իշխանության հեղիանակզրկված լինելու մասին, մեկ լղոզում են իրենց իսկ արած հայտարությունը, իսկ Սերժ Սարգսյանը չի շտապում:

Միաժամանակ ՀՀԿ-ական առանձին գործիչներ չեն զլանում հասկացնել, որ իրենք առանձնապես ոգևորված չեն իրենց բաժին իշխանությունն ու պատասխանտվությունը ՀՅԴ-ին զիջելու մտքից: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայատարել էր, որ ՀՅԴ-ն իր ոտքով է եկել ՀՀԿ-ի մոտ, եւ եթե ուզում է կոալիցիա, պետք է ստանձնի երկրի ամբողջ պատասխանատվությունը, եւ ոչ թե միայն այն ոլորտների, որոնք կտրվեն ՀՅԴ-ին: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև ասել էր, որ եթե ՀՅԴ-ն պնդի իր ցանկությունները, իշխանությունը կարող է հետեւություններ անել: Այսինքն՝ ՀՀԿ-ն հասկացնում է, որ կարող է ընդհանրապես որևէ պաշտոն չտալ ՀՅԴ-ին:

ՀՅԴ-ի այս մարտավարությունը հասկանալի է՝ հին ընկերնրեը ուզում են ընդդիմություն դառնալու կամուրջները չայրել, որովհետև հասկանում են, որ 2017-ին Սերժ Սարգսյանը կարող է հանկարծ որոշում կայացնել՝ նրանց խորհրդարանում չհայտնվելու վերաբերյալ: Այս դեպքում նրանք կարող են պատմական խնդիր ունեալ և հարցականի տակ դնել կուսակցության միասնությունն ու լինելիությունը:

Փաստորեն ՀՀԿ-ն խնդիրը շատ հստակ է դնում՝ կամ իշխանություն կամ ընդդիմություն՝ առանց  և՛,և-ի: Ընդ որում ՀՅԴ-ին  կարծես թե ընտրության հնարավորություն անգամ չի թողնվում, որովհետև վերջնական որոշումը կայացվելու է Սերժ Սարգսյանի կողմից, իսկ նրան այս վիճակի ձգձգումը ամենշատն է ձեռնտու:  Ֆուտբոլային դիվանագիտության սիրահար Սերժ Սարգսյանը այս կերպ հավասարկշռում ու կարգավորում է ներիշխանական խարդավանքների ու բևեռների միջև սկսված պայքարը՝  մասնավորապես վարչապետի հետ հարաբերությունների լարվածության մասին տեղեկատվական արտահոսքը այս տրամբանության շրջանակում է:

ՀՅԴ-ին պահելով  պահեստայինների աթոռին՝ Սերժ Սարգսյանը բոլորին հասկացնում է, որ  ինքը ցանկացած պահի կարող է պահեստային դարձնել նաև  ՀՀԿ-ի կադրերին: Երբեք չես իմանա, թե ով և երբ կմտնի խաղադաշտ:

Դավիթ Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: