Լևոն Արոնյանի կնոջ նվերը`երևանցիներին

Feb 03, 2016 1 Comment

Այսուհետ ամեն երեքշաբթի երևանցիները հանրային տրանսպորտում՝ ավտոբուսում, տրոլեյբուսում, մետրոյում, անվճար կարող են ձեռք բերել <Ճամփորդ> շաբաթաթերթը:

Այն երևանցիներին նվիրում է Լևոն Արոնյանի կինը՝ թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին՝ <Ճամփորդ թերթ> ՍՊԸ հիմնադիրը: Թողարկման պատասխանատուներն են Արթուր Ազարյանը և Մհեր Դավոյանը:

Թերթի տնօրեն Սուրեն Մխիթարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ <Ճամփորդ>-ը կհրատարակվի 15 000 օրինակով , և քաղաքապետարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ անվճար կառաքվի երևանցիներին:

ariana

Առաջին համարում այսօր սյունակով հանդես է եկել  Արիանան՝ իր ընթերցողին բացելով գաղտնիք իր կյանքից: Ապա գրել է <Ամեն շաբաթ ընկերներիս հետ միասին ձեզ համար կպատրաստեմ այս անվճար թերթը՝ <Ճամփորդը>, և կլինեմ ձեր կողքին ավտոբուսում կամ մետրոյում, այս թերթի հետ հյուր կգամ ձեր բնակարանները, և հետո մենք բոլորով նորից դուրս կգանք փողոց, գուցե մի քիչ ուրիշ, գուցե մի քիչ փոխված…>:

Ի դեպ, Արիանան Երևանում մի քանի բիզնես ունի. Նրան է պատկանում <STOP> ակումբը, <40 degrees>   (40d.am) խմիչքների առաքման գրասենյակը:

Սպորտ

Մեկ անդրադարձ “Լևոն Արոնյանի կնոջ նվերը`երևանցիներին” հրապարակմանը

  1. Անահիտ says:

    Բարև Ձեզ, հարգելի խմբագրակազմ

    Շնորհակալ ենք, որ ԱՐԻԱՆԱ ԿԱՈԼԻՆ մեզ հետ է և մեզ համար թերթ է հրատարակում …. ցավոք չենք հասցնում ձեռք բերել… էլ որտեղից կարելի է այն ձեռք բերել…
    Նախապես շնորհակալություն….