Պետք չէ վախենալ դատական սխալներն ուղղելուց

Feb 04, 2016 Comments Off on Պետք չէ վախենալ դատական սխալներն ուղղելուց

Դատական սխալները Հայաստանի հասարկության համար նոր թեմա են. խնդիրն, իհարկե, եղել է միշտ, բայց  պետության համար այդ թեման դիտարկվել է փակ, իսկ հասարակությունն էլ, առանձնապես,  պահանջատեր ու հետևողական չի եղել: Դեռևս խորհրդային տարիներից  սկսած, պաշտոնապես  դատական սխալներ չկային, համենայն դեպս, արդարացման դատավճիռներ  չէին  լինում: Հայաստանի անկախ հանրապետությունում  ևս կա’մ իներցիայի ուժով, կա’մ,  գուցե, քաղաքական կամքի բացակայությամբ պայմանավորված,  դատական սխալների մասին վկայող արդարացման  դատավճիռներ գրեթե չկան: Մինչդեռ դատկան սխալների մասին բավական հաճախ են խոսում արդարադատության շատ ավելի կայացած համակարգ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ամերիկայի միացյալ նահանգները, որտեղ, գրեթե, ամենշաբաթյա  կամ ամենամսյա պարբերությամբ հրապարակվում են արդարացման դատավճիռներ:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ «Բրիտանական հորիզոններ» ծրագրի շրջանակներում «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակեպությունը Հայաստան է հրավիրել 2 բրիտանացի մասնագետների՝  իրավագիտությոն դոկտոր, Բրիսթոլի համալսարանի դասախոս,  «Անմեղության ցանցը» ծրագրի  նախագահ Մայքլ Նոթթոնին և 11 տարի իրական մարդասպանի փոխարեն բանտում անցկացրած, դատական սխալի զոհ Մայքլ Օ՛Բրայենին:

Բրիտանական  փորձը Հայաստանի հետ համեմատվելու որևէ եզր, առայժմ, չունի, քանի որ մենք արձանգրված դրական արդյուքններ դեռևս  չուենք: Իսկ Բրիտանիայում Մայքլ Նոթթոնին հաջողվել է օգնել բազմաթիվ անմեղ դատապարտյալների՝ տարիներ անց արդարացման դատավճիռներով ազատություն ստանալու հարցում: Մայքլ Նոթթոնը այսպիսի տվյալ  ներկայացրեց.   Բրիտանիայում իր ներկայացրած փաստերի հիման վրա նկարահանված երկու հեռուստահաղորդումից հետո միանգամից 60 գործ է վերաբացվել:

Մայքլ Օ՛Բրայենը ևս, ով  11 տարի անցկացրել է բանտում չարած հանացագործության համար, նրա  օգնությամբ է ստացել  ազատություն: Մայքլ Օբրայենը դատապարտվել է 1987 թ-ին՝ 20 տարեկանում, մեղավոր է ճանաչվել մեկ անձի սպանության համար, իսկ 1998-ին արդարացվել է:

Նրան աջակցել է  ընտանիքը՝ հանրային բողոքի ակցիաներ կազամակերպելու միջոցով: Ի վերջո պայքարը գրավել է  բրիտանական հասարակության ուշադրությունը, գործը վերաբացվել է, որին էլ հաջորդել է արդարացումը: Օ՛Բրայենը պատմում է, որ արդարացվելուց հետո կառավարությունը փոխհատուցել  է  նրան՝ վճարել՝ 11 տարի անմեղ անձին ազատազրկելու համար:
Այժմ Մայքլ Օ՛Բրայենն է փորձում օգնել այն անմեղ մարդկանց, ովքեր ևս, չլինելով հանցագործ,  ճակատագրի և դատական սխալի բերումով հայտնվել են բանտում:«Դատական սխալները բոլոր երկրներում էլ պատահում են, պետք է ընդունենք, որ նման դեպքեր կան»,- հայտարարեց նա՝ նշելով, որ Հայաստանում ծանոթ է ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի գործին: Մհեր Ենոքյանը <<Հետք>> պարբերականում նրա հետ հեռակա հարցազրույց է վարել .  «Ես Ենոքյանին համարում եմ  անմեղ»,- Երևանում հայտարարեց Մայքլ Օ՛Բրայենը, ավելացնելով, որ լրագրողները և հասարակական կազմակերպությունները շատ կարևոր դերակատարություն են ունեցել իր արադարցման գործում:

Կլինի՞ արդյոք նույնը Մհերի պարագայում, իհարկե, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում բրիտանացի դատական սխալի զոհը պատրաստ է  պայքարել՝  Մհերին ազատություն վերադարձնելու համար:

<<Անմեղության հայկական ծրագիր>> Հ/Կ նախագահ, լրագրող Զարուհի Մեջլումյանի կարծիքով դատական սխալները ճակատգրական են հատկապես ծանր հանցագործությունների  հոդվածներով դատապարտվածների համար, երբ մարդու նկատմամբ կիարառվում է  ծանր առանձին դեպքերում նաև  առավելագույն պատիժ: Հայաստանյան պրակտիկայում, օրինակ Մհեր Ենեքայնի դեպքում,  այդպես է եղել՝ նա դատապարտվել է մահապատժի 1996 թ-ին 20 տարեկանում, այնուհետև մահապատիժը  վերափոխվել է ցմահ ազատազրկման:

Մհերը  մեղադրվել է համակուրսեցու սպանության մեջ, սակայն չի ընդունել ու չի ընդունում իր մեղքը՝ պնդելով որ ինքն  անմեղ է, սպանություն չի կատարել. << 20 տարի պայքարում եմ քրեական գործի վերաբացման, մեկ ցուցմունքի վրա հիմնված դատավճռի բեկանման և իմ անմեղության ապացուցման համար: Չեմ էլ հիշում, թե 20 տարվա մեջ քանի դատական վիճարկումներ եմ ունեցել, բայց, անօգուտ: Այստեղ իշխանությունը, դատարանը չեն ընդունում, որ բանտերում կան նաև սխալ դատապարտվածներ, անմեղ քաղաքացիներ>>,- Մայքլ Օ՛Բրայենին ուղղված նամակում գրել է Մհեր Ենոքյանը:

Վերադառնալով քննարկմանը՝ նշենք, որ  ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքում, որն առայժմ գործածության մեջ չէ,  կատարվել է շատ կարևոր փոփոխություն՝ 102-րդ հոդվածով սահմանվել է, որ դատավճիռների  կայացումից հետո իրեղեն ապացույցները պահպանվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մարդը կրում է պատիժը : Մինչ այժմ իրեղեն ապացույցները  ոչնչացվել են և դա եղել է օրենքի պահանջ:  21-րդ դարում գիտական փորձաքննությունները, ԴՆԹ հետազոտությունները իրավական  հեղաշրջումներ կարող են ապահովել և ապացույցների ոչնչացումը արդարության հույսը ոչնչացնելու հավասարազոր քայլ է դիտվում:  Հայաստանում դատական սխալների կամ գործերի վերաբացման ընդամենը մեկ իրավական ճանապարհ կա՝ նոր ի հայտ եկած հանգմանքների հիմքով գործի վերաբացում, սակայն իրեղեն ապացույցների ոչնչնացման դեպքում, եթե անգամ գործը  վերաբացվի էլ  նոր դատաքննության իրականացումը դառնում է շատ բարդ:

Ամեն դեպքում, գործերի վերաբացման դեպքեր Հայաստանում չկան. անգամ այն հազվադեպ դեպքերում,  երբ հնարավոր է լինում գտնել նոր ի հայտ եկած հանգամանքներ,  դատական համակարգը դրանք թողնում է անարաձագանք: Նույն Մհեր Ենոքյանի պարագայում այս  խնդիրը կա: Այդ մասին փաստեց Ենոքյանի  քննարկմանը ներկա  փաստաբանը:

Գործերի վերաբացման և արդարացման դատավճիռների գնալու քաղաքական կամքը հանրության և պետության ինքնահասունացման պրոցեսով  է պայմանավորված. հասարակությունը  արդարությունից չհրաժարվելու, իսկ դատական համակարգն էլ սխալները ընդունելու  համարձակություն պետք է ունենա:  Մենք բոլորս մարդ ենք, հետևաբար, նաև սխալական, ուստի,  հիվանդացող, բայց չմեռնող արդարության լույսը պետք է  ոչ միայն նրանց, ովքեր բանտերում են, այլև մեզ՝ բոլորիս:

 

Կարինե Սարիբեկյան

Լուսանկարում՝ Մհեր Ենոքյանն ու Մայքլ Օ՛Բրայենը.

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: