Թող լուծարեն պրծնեն

Feb 03, 2016 Comments Off on Թող լուծարեն պրծնեն

Մամուլում տեղեկություն էր հրապարկվել,  որ  կառավարական կոալիցիա կազմելու համատեքստում  Սերժ Սարգսյանը դաշնակցության հետ քննարկել է Տարծաքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տրոհելու հարցը: Տարծքային կառավարման պորտֆելը հանձնվելու է ՀՅԴ-ին, իսկ արտակարգ իրավիճակները կթողնվի գործող նախարար Արմեն Երիցյանին:

Այս տրոհումը, հասկանալի է Հովիկ Աբրահամյանի ամենասիրելի դաշնակցական Դավիթ Լոքյանին  պաշտոնով ապահովելու  սուրբ նպատակով է արվում, բայց կան նաև տեղեկություններ, որ անկախ ՀՅԴ-ի կոալիցիայում հայտնվելու պատեհ կամ անպատեհ պահից, Արգամիչի  և նախարար Երիցյանի հարաբեությունները վերջին շրջանում լարված են: Ասում են՝ վարչապետը դժգոհ է ոստիկան-փրկարար նախարարի աշխատանքից: Տարծքային կառավարման նախարարությունը  արտակարգ իրավիճակների նախարարությանը միացվեց ընդամնեը վերջերս` 2014  թվականի տարեվերջին: Փաստորեն ԱԻՎ-ն ու Տարծքային կառավարումը մեկ տարի է,  ինչ աշխատում են իբրև մեկ միասնական համակարգ, սակայն ակնհայտ է, որ այս միացյալ ոլորտը կայացնելու քիչ թե շատ նկատելի քայլ այս ընթացքում չի արվել և սա միանգամայն սպասելի էր: Դժվար թե մասնագիտությամբ ոստիկան, գործի բերումով փրկրարար, բախտի բերումով սուպերնախարար դարձած Արմեն Երիցյանը որևէ լուրջ ասելիք կամ անելիք ունենար զուտ տնտեսական այս ոլորտում:

Իհարկե կան բացառիկ դեպքեր, երբ կադրերն ունենում են բացառիկ կազմակերպչական ջիղ և անկախ մասնագիտությունից կարողանում են աշխատել ու լավ արդյունքներ ցուցաբերել ցանկացած ոլորտում, բայց դա վստահաբար Արմեն Երիցյանի դեպքը չէ:  Արտակարգ իրավիճակների նախարարությունում Արմեն Երիցյանին դեռ հաջողվում էր աշխատող փրկարարի տպավորություն թողնել՝ Կիևյան կամրջից նետվողներին ինքնասպանության  ճանապարհից ետ բերելու ՊՌ  ներկայացումներով ու այս ոլորտում անկախ Երիցյանից կատարված համակարգային լուրջ փոփոխություններով: Մինչդեռ տարածքային կառավարման ոլորտում նա միանգամայն անելիք չուներ:  Ընդհնարպես, հանուն արդարության պետք է նշել, որ  տարածքային կառավարման նախարարության կայացումը  շարունակում է մնալ  առկախված: Ժամանակին՝ 2000 թվականին   այս անապարատ և անոլորտ նախարարական պորտֆելը ստեղծվեց հատուկ Հովիկ Աբրահամյանի համար, որպեսզի վերջինս  Արարատի մարզպետից դառնա նախարար՝ մարզպետաց մարզպետի  և փոխվարչապետի կարգավիճակով: Արգամիչը այն ժամանակ էլ ուներ վարչապետ դառնալու թաքուն երազանք ու այդ պորտֆելը  նախապատրաստական  մարզավիճակի համար բավական հարմար էր: Ինքը՝ Արգամիչը իբրև ճկուն և պրակտիկ մարդ կարողանում էր  համակարգել  համայքների ու մարզերի աշխատանքը, հիմնականում  իր վերահսկողության ներքո կենտրոնացնելով ՏԻՄ-երի նորաստեղծ ինստիտուտը, որոնք  հետո համապետական ընտրությունների ժամանակ ժամացույցի ճշտությամբ ապահովում էին ընտրությունների ցանկալի արդյունք: Իսկ զուտ պետական բովանդակության տեսանկյունից  տարածքային կառավարման  նախարարությունն ավելորդ կառույց  է, որը  կարելի է շատ հանգիստ լուծարել, պրոֆեսիոնալ կադրերին օգտագարծել այլ ոլորտներում, իսկ մարզերի ու ՏԻՄ-երի համակարգման ֆունկցիան դնել փոխվարչապետի ու կառավարության աշխատակազմի վրա: Բայց այս մոտեցումը հավանաբար  դուր չգա վարչապետին, որովհետև այդ դեպքում նա լրացուցիչ բարդություն է ունենալու յուր սիրելի Լոքյանին նախարար դարձնելու հարցում:  Դավիթ Լոքյանի հետ, Արգամիչը, ինչպես հայտնի է, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է, իսկ  Լոքյանի որդին էլ  վարչապետի խորհրդականն է:  Քանի որ մեզ մոտ որպես կանոն, ոչ թե կադրերն են ընտրվում ՝պետական  պաշտոններին համապատասխան, այլ պաշտոնները հարմարեցվում են նախընտրելի կադրերի <<պահանջներին>>, ապա տարածքային կառավարման նախարարությունն էլ, լուծարելու փոխարեն ընդամենը կբաժանվի:

Դավիթ Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: