Հույժ անկեղծ խոստովանություն՝ ՀՅԴ-ՀՀԿ

Feb 02, 2016 Comments Off on Հույժ անկեղծ խոստովանություն՝ ՀՅԴ-ՀՀԿ

Խորհրդարանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է ԱԺ ամբիոնը չքաղքականցնել: Հասկանալի պատճառներով Գալուստ Սահակյանի արտահայտությունը չենք մեկբնաբանում. Հավանաբար չքաղքականցնել տերմինն այստեղ այլ իմաստ ունի, որի խորքը թափանցելու համար մեր մտավոր կարողությունները, թերևս, չբավականացնեն:

Բայց հետաքրքիրն այստեղ այն է, որ հայտարարությունն արվել է ԵԽԽՎ-ում քննարկված / դրանցից մեկն ինչպես հայտնի է ընդունվեց/ վերջին երկու հակահայկան բանաձևերի առնչությամբ: Գալուստ Սահակյանը, այդ քննարկումներից հետո հասկացել է, որ << խորհրդարանական դիվանագիտությունն իսկապես հզոր զենք է, որը երբեք չի կորցնում իր կարեւորությունը>>, և որը, ըստ ԱԺ նախագահի, պետք է խելամտորեն օգտագործել:   «Ընդ որում, խոսքը վերաբերում է թե՛ մեր պատվիրակության անդամներին, թե՛ նրանում չընդգրկված մեր գործընկերներին: Այդ կապակցությամբ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր պատգամավորներին, որոնք այս ընթացքում իրենց գործընկերների հետ քննարկումներում, միջազգային տարբեր կառույցներում եւ ձեւաչափերում արժանապատվորեն ներկայացրեցին հիշյալ բանաձեւերում արծարծված հարցերի իսկությունն ու ենթատեքստերը, դրանց շարժառիթները, դրդապատճառներն ու հնարավոր հետեւանքները»,- ասաց ԱԺ նախագահը:

Փաստորեն, ստացվում է, որ որքան տապալումներն ու խայտառկությունները շատ լինեն՝  այնքան լավ՝ ներքաղաքական ճակատում  ազգային միասնության մասին  դատարկ դատողություններ անելու, պարծենալու և շնորհակալություն հայտնելու առիթները կշատնան: Ստացվում է, որ Գալուստ Սահակյանը  շնորհակալ է Հերմինե Նաղդալյանի գլխավորած ԵԽԽՎ հայստանյան պատվիրակությանը: Փորձենք հասկանալ՝ ինչով է վաստակել այդ շնորհակալությունն այս տիկինը: Երևի նրանով, որ լինելով օրինակ հայ-վրացական  խորհրդարնական  խմբի համանախագահ գոնե մի վրացի պատգամավորի հետ չէր կարողացել բարեկամական հարաբերություն ունենալ, որպեսզի այդ վրացի բարեկամը դեմ չքվեարկեր հայկական շահին: Նաղդալյանը նաև հայ-չինական խորհրդարանական խմբի նախագահն է, դրա արդյունքում հայտնի է, որ նրա բիզնեսները վաղուց հասել են հեռավար Չինաստան, իսկ ինչո՞վ  արտահայտվեց դա ԵԽԽՎ-ում՝ տեսանք  հակահայկական բանաձևերի քվեարկության ժամանակ, ու որ այսքանից հետո պարզվում է ԱԺ-ում Հերմիեն Նաղդալյանի աշխատանքը քննադատելը կոչվում է ԱԺ ամբիոնի անհարկի քաղաքականացում: Խնդիրը միայն Նաղդալյանին չի վերաբերում. նա ուղղակի առաջին պատահած օրինակն էր:  Իշխանության մեջ շատ կան այնպիսիները, որոնք զբաղեցնում են ամենկարևոր օղակները, բայց երբ գալիս է պատասխան տալու պահը՝ մենք բախվում ենք 0 հաշվետվողականության հետ: Որևէ տապալում մեր իրականության մեջ երբեք պատասխանատվություն առաջ չի բերում և իշխանությունը միշտ մնում է նույն անկարող կադրերի հույսին:

Դաշնակցականներին  կարելի է շատ ու շատ հարցերի մեջ մեղադրել, բայց մի հարցում նրանց հետ չհամաձայնվել երևի հնարավոր չէ: Իշխանություններն այսօր հեղինակազրկված են, և ունեն այդ հեղինակությունը վերակնգնելու խնդիր: Արմեն Ռուստամյանն, իսկապես, ճիշտ է՝ ուղղակի հեղինակազրկված իշխանության փրկության հույսը ՀՅԴ-ի հետ  կապելը խորտակվող նավին հանձնվելու պես մի բան է: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են հեղինակազրկված, իշխանությունների հետ համագործակցության գնալու իմաստ ո՞րն է, Արմեն Ռուստամյանը նշել է,  որ եթե իրենք չփոխեն այս համակարգը, ամեն ինչ նույնն է մնալու, որովհետև միևնույնն է՝ ժողովուրդը ընտրելու է նույն իշխանությանը. «Այո, ուրիշ ճանապարհ չկա, ինչ կապ ունի դա: Եթե այդտեղ կարող ես գործ անել, ուրիշ դաշտ չի մնացել Հայաստանում՝ իրական գործ անելու: Մենք մտնում ենք, որ իշխանության որակը փոխվի»,- բացատրել է Ռուստամյանը, հետն էլ արդարացել, թե ընդդիմությանը միացան, քառյակին միացան, քառյակը իրենց ասածները չարեց, տրոհվեց:<< Քառյակը թող մնար մեր գծի վրա, հիմա շատ ավելի հուժկու ձայներով մենք մեր բոլոր խնդիրները կլուծեինք»,- ասել է նա և հավելել, որ եթե իշխանությունները հեղինակազրկված են, դա բոլորիս պրոբլեմն է:

Մենք, իսկապես, ունենք  քաղաքական էլիտայի խնդիր՝  և’ իշխանության,  և’ ընդդիմության ճակատում:

 

Դավիթ Մանուկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: