Սևանում պահակ աշխատած իրավագետը նշանակվել է դատավոր

Jan 31, 2016 2 Comments

Հունվարի 29-ին ՀՀ նախագահի հրամանգրով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Դավիթ Սարգսյանը:

Իրավաբան.net -ը ներկայացնում է նորանշանակ դատավորի կենսագրությունը:

Ծնվել է 01.01.1980թ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:

2001թ. ավարտել է Սևանի «Մխիթար Սեբաստացի» համալսարանը և ստացել իրավաբանի որոկավորում:

2006թ. իր դիմումի համաձայն` պետական քննություններ է հանձնել Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանում և ստացել է իրավագետի որակավորում:

25.09.1998-20.01.2000թթ. աշխատել է «Սևանի սպորտային կոշիկների ֆաբրիկայի անավարտ շինարարություն» ՓԲԸ-ում` որպես պահակ: 21.08.2000-10.04.2001թթ. աշխատել է «Նառա» Ա/Ձ-ում` որպես իրավախորհրդատու:

16.05.2002-24.08.2013թթ. աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատավորի օգնական:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Գլխավոր Թողարկում

2 Անդրադարձ “Սևանում պահակ աշխատած իրավագետը նշանակվել է դատավոր” հրապարակմանը

  1. Տիգրան says:

    Լուրը խեղաթյուրում եք, թվականներին ուշադրություն դարձրեք։