«Ով մտնի գործարան` գլուխը ջարդելու եմ». Սաշա Բաղոյանը զայրացած է /տեսանյութ/

Jan 31, 2016 Comments Off on «Ով մտնի գործարան` գլուխը ջարդելու եմ». Սաշա Բաղոյանը զայրացած է /տեսանյութ/

«Տնտեսությունը կալանքի տակ է, ո՞վ իրավունք ունի 200 բաժնետիրոջ բաժնեմասերը կալանքի տակ դնի: Ես դա չեմ հասկանում: Իմ ունեցվածքը ի՞նչ իրավունքով են կալանքի տակ դնում, ինձ ո՞վ պետք է փոխհատուցի: Ես ի լուր աշխարհի հայտարարում եմ. ով մտնի գործարան` գլուխը ջարդելու եմ»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում զայրույթը փոխանցեց Երևանի Կենցաղային քիմիայի գործարանի նախկին աշխատակից, գործարանի բաժնետեր Սաշա Բաղոյանը:

Արդեն մի քանի տարի Երևանի կենցաղային քիմիայի գործարանի բաժնետերերը պայքարում են  իրենց բաժնետոմսերի տոկոսները ստանալու համար։

Նրանք 1995 թվականից բաժնետերեր են, սակայն մինչև օրս եկամուտ չեն ստացել:

Սաշա Բաղոյանը համոզված է, ո այս պատմության մեջ խառն են նաև  երկրի առաջին դեմքերը:

«Ես տվյալ գործարանում 3 միլիոնի բաժնետեր եմ, ո՞վ պետք է իմ փողերը տա: Աղվան Հովսեփյանին բազմիցս դիմել եմ: Կառավարությունը տեղյակ է էս ամեն ինչից, բայց լռում է: Գևորգ Կոստանյանն էլ է տեղյակ: Հիվանդ մարդ եմ ու դեղի փող չունեմ: Ամեն քայլի պատրաստ եմ»,-ընդգծեց Սաշա Բաղոյանը:
Լուսինե Ղազարյան

Մանրամասները` տեսանյութում:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: