Իրավիճակն էլ ավելի է խճճվում

Jan 31, 2016 Comments Off on Իրավիճակն էլ ավելի է խճճվում

Անցած հունվարին Հայաստանն ու աշխարհը ցնցած Գյումրու ոճրագործությունը առաջին օրից դարձավ բոլորի ցավը, ոչ միայն Ավետիսյան գերդաստանի, որի վեց անդամներին ռուս զինվորը ոչնչացրեց մեկ գիշերում: Ու բոլորի կողմից  առաջին իսկ պահից հնչեցին անպատասխան հարցեր՝ ինչպե՞ս կարող էին Ավետիսյանների հարեւաններից ոչ մեկը ավտոմատի կրակահերթի ձայնը չլսեր,  կնշանակեր, որ Պերմյակովն իրականում խլացուցիչով է գործել, ինչը փոխում է դեպքերի  հանգամանքները եւ ոճրագործությունը դարձնում՝ նախապես պլանավորած: Պաշտոնական վարկածով` այդպես չի եղել, որն էլ իր հերթին է նոր հարց առաջ բերում, ինչպե՞ս է եղել, որ ընտանիքի անդամներից որեւէ մեկը չի արթնացել կրակոցի ձայնից, ուստի ընդունելով պաշտոնական վարկածը, կնշանակի, որ Պերմյակովը միայնակ չի գործել եւ բոլորին սպանել են նույն պահին: Այս հարցերը ձգվում են դեռեւս անցած հունվարից, իսկ պատասխաններ այդպես էլ չկան: Փոխարենը անցած տարեվերջին մեկնարկած դատավարությանը անհասկանալի կերպով տուժող կողմի փաստաբանների կողմից առաջ քաշվեց Վալերի Պերմյակովի սատանիստ լինելու հանգամանքը, ինչը էականորեն փոխում է դեպքերի պատճառահետեւանքը, քանի որ սատանիստների մոտ ընդունված նման ծես  կա՝ մարդկանց խմբակային զոհաբերությունը: Բայց հոգեբան Էլդա Գրինը, որն աշխատում է Պերմյակովի հետ, ժխտեց այդ իրողությունը՝ ասելով, որ Պերմյակովը սատանիստ չէ , ավելին,  Պերմյակովն իրեն խոստովանել է, որ եթե <<մենակ էլ արած չլինեի, չէր ասի>>:
Պերմյակովի դատավարությունն ընթացքի մեջ է, բայց իրողության վրա լույս սփռելու փոխարեն նոր մութ անկյուններ են հայտնվում
Դատարանը լսել է Ավետիսյանների հարազատների ու հարեւանների ցուցմունքները։ Վկայություններ են տվել Ավետիսյանների դուստրերը եւ փեսան:

Ավետիսյաների հետ միևնույն բակում բնակվող սպանված Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դստեր ՝ Կարինե Ավետիսյանի նախաքննական եւ քննական ցուցմունքների միջև փաստաբանները հակասություն են նկատել:Կարինե Ավետիսյանի վկայությունը տևել է շուրջ 2 ժամ, որի ընթացքում վկան ի տարբերություն նախաքննական ցուցմունքի,խոստովանել է, որ դեպքի օրը ՝ առավոտյան՝ ժամը 6.20-ի սահմաններում, աղմուկ է լսել, բայց չի պատկերացրել, թե դա կրակոց է:Լսել է նաեւ փոքրիկ Սերյոժայի լացի ձայնը, բայց մտածել է՝ երեխա է, լացում է ու գնացել է քնելու, ասել է, թե արտառոց ոչինչ չի նկատել, այլապես տուն կմտներ: Առավոտյան աշխատանքի գնալիս դարպասի դուռը բաց է տեսել, բայց կրկին չի կասկածել: Վկան իր նախաքննական ցուցմունքում մինչդեռ նշել է, թե Ավետիսյանների տնից եկող որևէ ձայն չի լսել. «Մտածեցի երկրաշարժ է, գնացի գործի, էնդեղ էլ ասացի ՝ գիշերվա երկրաշարժից խաբար եղաք, ես ի՞նչ իմանայի….»,-ասել  է նա՝ հակասելով նաեւ իր նախաքննական ցուցմունին հավելել, որ տան դուռը մշտապես բաց են պահել: Նա ասել է, որ դեպքի մասին իմացել է քրոջից, որը զանգահարել է իր աշխատանքի վայր ու պատմել եղելությունը: Ներկաների ուշադրությունից դուրս չի մնացել  սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերի ցուցաբերած բացահայտ արհամարհանքը Կարինե Ավետիսյանի հանդեպ: Թերեւս ինչպես կարելի է ապրել միևնույն բակում եւ ոչինչ չլսել, եթե եղել է այնպես ինչպես պաշտոնական վարկածով է ներկայացվում, դրանից բացի ինչ նպատակ է հետանդում ցուցմունք փոխելը: Կարինեն անում է՝ մեղմելու  մարդկային քար անտարբերությունը, որը նա դրսեւորել է, թե՞ այլ շարժառիթներ կան:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: