“Վերմակը հետ տարա ու տեսա փոքրիկ երեխային մոր գրկում”. բուժքույր

Jan 29, 2016 Comments Off on “Վերմակը հետ տարա ու տեսա փոքրիկ երեխային մոր գրկում”. բուժքույր

Ավետիսյանների սպանության գործով այսօր Գյումրիի 102 ռազմաբազայի դատարանում ցուցմունք է տվել շտապօգնության բուժքույր Գայանե Մելքոնյանը: Վերջինի ներկայացմամբ, նախքան Ավետիսյանների տուն մտնելն ինքը գիտեր գազի թունավորման դեպք է տեղի ունեցել: «Բացեցի դուռը, շատ մութ էր: Ինձ մոտ լապտեր կար: Մահճակալին պառկած մի կին տեսա` այտին արյան հետքեր: Բացեցի մյուս սենյակի դուռը՝ անկողնու մեջ պառկած մի տղամարդու տեսա: Ձեռք տվեցի` սառն էին: Երրորդ սենյակում` գետնին ընկած էր մի վիրավոր տղամարդ: Անկողնու մեջ տեսա մի կնոջ՝ մազերը գզգզված: Նկատեցի, որ վզի հատվածում շատ արյուն էր: Մոտեցա, ասեցի տեսնեմ ի՞նչ է եղել, որտեղն է վնասված: Վերմակը հետ տարա ու տեսա փոքրիկ երեխային մոր գրկում: Տեսա, որ շնչում է, հանեցի դուրս: Շապիկով էր: Շապիկը մի կողմ տարա, տեսա մարմնի վրա կտրած վերքեր էին: Անմիջապես զանգեցի դիսպետչերին, որ ոստիկանություն զանգ տա, քանի որ երեխային պիտի տանեինք հիվանդանոց: 12,15 րոպեին եղել ենք հիվանդանոցում»,- պատմել է բուժքույրը` նշելով, որ կտրող-ծակող վերքերը երեխային մեջքի վրա էին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: