Խոշոր ահաբեկչություն՝ Նիգերիայում

Jan 27, 2016 Comments Off on Խոշոր ահաբեկչություն՝ Նիգերիայում

Նիգերիայի հյուսիսում տեղի է ունեցել հերթական ահաբեկչությունը: Մահապարտներն իրենց պայթեցրել են, որի հետևանքով կա առնվազն 14 զոհ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով  «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:

Պատահարը տեղի է ունեցել Չիբոկ քաղաքում: Մահապարտների գոտիով երկու աղջիկ շուկայում պայթեցրել են իրենց:

Մոտավորապես 15 մարդ հոսպիտալացվել է:

Ամենայն հավանականությամբ, պայթյունը կազմակերպել են «Բոկո Խարամ» ահաբեկչական խմբավորման անդամները:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: