Իսրայելն ու Հունաստանը մեղադրել են Թուրքիային

Jan 27, 2016 Comments Off on Իսրայելն ու Հունաստանը մեղադրել են Թուրքիային

Իսրայելի ու Հունաստանի պաշտպանության նախարարները Թուրքիային մեղադրել են ԴԱԻՇ-ից նավթ գնելու մեջ, հայտնում է Reuters-ը:

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը Անկարային մեղադրել է իսլամիստներին հովանավորելու մեջ:

«Հայտնի է, որ ԴԱԻՇ-ն արդեն շատ երկար ժամանակ ստանում է թուրքական փողեր՝ վաճառելով նավթ: Ես հուսով եմ, որ դրան վերջ կդրվի: Եկել է ժամանակը, որ Թուրքիայի ղեկավարությունը որոշի՝ մտադի՞ր է արդյոք միանալ ահաբեկչության դեմ պայքարին»,- ասել է նա:

Հույն Պանոս Կամենոսն էլ հայտնել է, որ Անկարան ձեռք է բերում նավթի մեծ մասը, որը արտադրվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ դրանով իսկ հովանավորելով ահաբեկիչներին:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: