Նավթի համաշխարհային գներն աճում են

Jan 27, 2016 Comments Off on Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են, այդ մասին վկայում են առևտրի տվյալները, հայտնում է gazeta.ru-ն:

Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI նավթի մարտ ամսվա ֆյուչերսների գինն ավելացել է 3․96%-ով` մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 31․54 դոլարի:

Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent նավթի մարտ ամսի ֆյուչերսների գինն աճել են 4․59%-ով` մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 31․90 դոլարի:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: